National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/09/2023
ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Մերի Մանուչարյանը

Սույն թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Մերի Մանուչարյանը։

Մերի Մանուչարյանը ծնվել է 1982 թ-ին։ 2003 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005 թ-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ 2005-2009 թթ-ին եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ասպիրանտ։ 2014 թ-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 2019 թ-ին՝ թեկնածուական ատենախոսությունների ղեկավարման ՀՀ ԲՈԿ–ի թույլատրություն, իսկ 2020 թ-ին՝ դոցենտի կոչում։ 

2005-2006 թթ-ին նա աշխատել է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ում՝ որպես տնտեսագետ։ 2011 թ-ից աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝  որպես ասիստենտ, այնուհետև՝ դասախոս։ 2015 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից մինչև Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրների բաժնի վարիչ։ 2018 թ-ից ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական խորհրդի և խմբագրական խորհրդի անդամ է, իսկ 2022 թ-ից նաև գիտության գծով փոխտնօրեն։ 

2018 թ-ին եղել է «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ոլորտում (TOPAS) Էրազմուս + ՀԳ2» ծրագրի կատարող։

Մերի Մանուչարյանի հետազոտության ոլորտներն են՝ աշխատանքի էկոնոմիկա, ագրարային էկոնոմիկա, ջրային տնտեսության էկոնոմիկա, ապահովագրություն, նորարական զարգացման հիմնախնդիրները ՀՀ գյուղատնտեսության ոլորտում, վարկավորման դերը ՀՀ ագրարային ոլորտում, թվային տնտեսության դերը ՀՀ ագրոպարենային համակարգում, պարենային ապահովության հիմնախնդիրները ՀՀ-ում և կանաչ տնտեսություն և կայուն զարգացում։

Մերի Մանուչարյանը հեղինակ է 3 մենագրության, 3 մեթոդական ցուցումների և 80 գիտական հոդվածների, որոնցից 49-ը՝ միջազգային գրախոսվող ամսագրերում, 2-ը՝ «Scopus» և «Web of Science» գիտատեղեկատվական շտեմարաններում։ Նա դասախոսություններով հանդես է եկել եվրոպական մի շարք համալսարաններում։ Մերի Մանուչարյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2023-2028 թթ-ի զարգացման ծրագիրը։ Նա նշեց, որ ինստիտուտի նպատակային և թիրախային  խնդիրներն են լինելու կադրային քաղաքականության կատարելագործումը, մրցունակ ծրագրերի իրագործումը, համագործակցության ընդլայնումը, ճանաչելիության ապահովումը, գիտական վարկանիշի բարձրացումը, գիտական արդյունքների միջազգայնացումը, OJS համակարգի ներդրումը և նոր գիտական ուղղություններով հետազոտությունների ծավալումը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
20․09․2023թ․


Notices
Publications in Press
17/03/2026

Երկրաբանության կարևոր դերը՝ երկրաշարժերից մինչև օգտակար հանածոներ
boon.am
17/03/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների «PostDoc-Armenia — 2026»» մրցույթ
hesc.am
17/03/2026

Քննարկում գիտության ոլորտի մի շարք հարցերի վերաբերյալ
escs.am
13/03/2026

Սևանի ջրի որակի 2026-ի առաջին հետազոտությունը
1lurer.am
This site has been visited
7 686 802

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:22, 19/03/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am