National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
13/09/2023
ՀՀ ԳԱԱ-ում միջազգային գիտաժողովով նշանավորվեց ականավոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանը

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտաժողովը։ 

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական, երաժշտական, հասարակական գործունեությունը, արժևորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել նրա ստեղծագործության դերը հայ և համաշխարհային երաժշտության մեջ, նախանշել զարգացման ուղիները։

Գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ողջունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ «2023 թվականին նախարարության իրականացրած մշակութային միջոցառումների շարքում հատկապես կարևոր տեղ է զբաղեցնում Արամ Խաչատրյանի երաժշտության հանրահռչակումը։ Անցած ամիսների ընթացքում հայ երաժիշտները հյուրախաղերով հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով կոմպոզիտորի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։  Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսվում են Օպերային թատրոնի հյուրախաղերը Ֆրանսիայում և Վրաստանում, որի ընթացքում Փարիզում և Թբիլիսիում կներկայացվեն Խաչատրյանի բալետները։  

Կոմպոզիտորն ապրում է այնքան, որքան հնչում է նրա երաժշտությունը, որքան երկար մենք կխոսենք նրա մասին։ Կարևոր է նաև նշել Խաչատրյանի պատմաքաղաքական դերը, երբ խորհրդային ժամանակներում նա կարևոր դահլիճներում հնչեցնում էր «Սպարտակ», «Գայանե»։ Նա ցույց էր տալիս, թե ինչքան մեծ է արվեստի դերը քաղաքականության, կրթության և այլ ոլորտներում։ Մենք այս փաստը պետք է հիշեցնենք մեր նոր սերնդին, դա խիզախության փաստ է։ Հուսով եմ, որ այս գիտաժողովի արդյունքները կհարստացնեն հարուստ ճանապարհ անցած խաչատրյանագիտությունը», - ասաց  Դանիել Դանիելյանը։

«Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա պատմության ընթացքում միակ երաժիշտ ակադեմիկոսն է։ Նա ակադեմիկոս է ընտրվել 60 տարի առաջ՝ 1963 թվականի մարտի 9-ին, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի առաջարկությամբ։ Այդ օրվանից մինչև իր կյանքի վերջն Արամ Խաչատրյանը սերտորեն կապված էր ակադեմիայի՝ մասնավորապես Արվեստի ինստիտուտի հետ։ Պատահական չէ, որ նա ցանկացել է, որպեսզի իր թանգարանը բացվի և գործի հենց Արվեստի ինստիտուտին կից։ Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրության հարցերին նվիրված ակադեմիական առաջին գիտական նստաշրջանը գումարվել է  այս դահլիճում՝ 1974 թվականի հոկտեմբերի 22-ին, որին մասնակցել է Արամ Խաչատրյանը։ Այդ գիտական նստաշրջանը համախմբել է համամիութենական երաժշտագիտական մտքի առաջատար ուժերին։ 13 զեկուցումներում ներկայացվել է Խաչատրյանի ստեղծագործությունը, գործունեությունը, արժևորվել այն թե՛ որպես ազգային երաժշտության և մշակույթի երևույթ, թե՛ որպես Արևելքի և Անդրկովկասի, սովետական և համամարդկային երաժշտական մշակույթի երևույթ։ Այսօր կրկին, սակայն առանց Արամ Խաչատրյանի, այս նույն դահլիճում հավաքվել են արդի միջազգային արվեստագիտության՝ մասնավորապես երաժշտագիտության վաստակաշատ ներկայացուցիչներ և երիտասարդ հետազոտողներ աշխարհի 8 երկրներից։ Սա վկայում է այն մասին, որ անցած տասնամյակների ընթացքում աշխարհում ոչ միայն չի նվազել հետաքրքրությունն Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հանդեպ, այլ նաև նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է մնալ հայ և օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Այս տարվա հոկտեմբերին ԳԱԱ-ն բոլորում է իր հիմնադրման 80-ամյակը, և ես կարծում եմ, որ ինչպես անցած 80 տարիների ընթացքում, այնպես էլ հետագայում, ակադեմիան՝ ի դեմս Արվեստի ինստիտուտի, շարունակելու է մնալ հայ արվեստագիտության առաջատար կենտրոնը՝ իր շուրջը համախմբելով գիտական, ստեղծագործական և կատարողական աշխարհի երևելի ներկայացուցիչների։ Համոզված եմ, որ գիտաժողովի արդյունքները կդառնան կարևոր և նշանակալի ներդրում միջազգային ասպարեզում», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«Այս գիտական միջոցառումը գումարվում է հայ ժողովրդի համար դրամատիկ ժամանակահատվածում։ Վերջին ամիսներին արցախահայությունը գտնվում է շրջափակման մեջ: Մեր ժողովուրդը երկար ժամանակ փորձում է հաղթահարել 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները։ Նման պայմաններում Խաչատրյանի անձը և երաժշտությունը կարող են կարևոր դեր ունենալ մեր ժողովրդի կյանքում։  

Նա մեծ հետք է թողել համաշխարհային երաժշտության պատմության մեջ, բարձրացրել է Արևմուտքի և Արևելքի երաժշտության սինթեզը նոր մակարդակի վրա։ Արամ Խաչատրյանը դարձել է Հայաստանի երաժշտական այցեքարտը: Նրա երաժշտությունն աչքի է ընկնում լավատեսությամբ և հումանիստական ուղղվածությամբ։ Պատահական չէ, որ 1943 թվականին՝ պատերազմի ժամանակ, նա ստեղծեց իր երկրորդ սիմֆոնիան՝ լավատեսական ավարտով։ Նա մերժում էր պատերազմը, նա հումանիստ էր։ 

Ես վստահ եմ, որ մեր գիտաժողովի արդյունքները շատ կարևոր հանգրվան կդառնան միջազգային խաչատրյանագիտության ասպարեզում, առհասարակ, երաժշտագիտության մեջ։ Ուզում եմ հավատալ, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, անձն ու գործը կօգնեն հայ ժողովրդին հաղթահարել իր պատմության այս դժվար փուլը և նորից թևակոխել դեպի պայծառ ապագա», - ասաց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նկատմամբ երաժշտագետների կողմից հետաքրքրությունը տարիների ընթացքում միայն մեծանում է։ 

Արմինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, ովքեր ժամանել են Երևան՝ մասնակցելու գիտաժողովին, այդ թվում Արամ Խաչատրյանի թոռնուհուն՝ Օլգա Կուզինային։ Նա ընթերցեց  Արամ Խաչատրյանի որդու՝ Կարեն Խաչատրյանի ողջույնի խոսքը՝ ուղղված գիտաժողովի մասնակիցներին։

«Մենք չպետք է մոռանանք, որ պատկանում ենք այն ազգին, որը համաշխարհային մշակույթին նվիրեց այնպիսի մեծություն, ինչպիսին է Արամ Խաչատրյանը, ով դարձավ մի ամբողջ դարաշրջանի սիմվոլ», - նշեց  Արմինե Գրիգորյանը։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը կարևորեց Արամ Խաչատրյանի ստեղծած կոմպոզիտորական դպրոցը։ «Արամ Խաչատրյանը ստեղծագործական իմաստով մեծ ազդեցություն ունեցավ մեր սերնդի վրա։ Այս գիտաշրջանը հնարավորություն կտա նորովի մեկնաբանել Խաչատրյանի երաժշտությունը և նրա մոտեցումները դեպի երաժշտություն», - ասաց Արամ Սաթյանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 14-ը։ Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։ 

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
13․09․2023թ․


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 516 675

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am