National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
11/09/2023
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ 

Հուշագրի նպատակն է ամրապնդել և զարգացնել երկու երկրների համագործակցությունը գիտության՝ մասնավորապես ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, էկոլոգիայի, քիմիայի և կենսաբանության, երկրաբանության ոլորտներում։ Ըստ հուշագրի՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Չինաստանի Գիտությունների ակադեմիան կզարգացնեն համագործակցությունը համատեղ հետազոտական նախագծերի իրականացման, գիտաշխատողների փոխանակման, գիտական հանդիպումներին մասնակցելու և համատեղ գիտաժողովներ ու սեմինարներ  անցկացնելու, տեղեկատվության և գիտական հրապարակումների փոխանակման միջոցով։ 

«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցության հուշագիր ստորագրել Չինաստանի Գիտությունների ակադեմիայի հետ։ Այս համագործակցության շրջանակներում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք երիտասարդ մասնագետների պատրաստմանը։ Մենք ուրախ կլինենք ընդունել չինական կողմի հետազոտողներին մեզ մոտ և անելու ենք հնարավորինն առաջ գնալու համար։ Մենք ունենք ուժեղ ինստիտուտներ և պոտենցիալ, մեզ մնում է ակտիվ համագործակցել։ Հույս ունեմ, որ կխորացնենք մեր համագործակցությունը գիտության տարբեր բնագավառներում»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և առաջարկեց չինացի գործընկերներին բացի հուշագրի ստորագրումը համագործակցության պայմանագրեր ստորագրել ՀՀ ԳԱԱ առանձին  ինստիտուտների և Չինաստանի Գիտությունների ակադեմիայի ինստիտուտների միջև։

«Չինաստանի Գիտությունների ակադեմիան ստեղծել է և կառավարում է Չինաստանի գիտական ենթակառուցվածքների մեծ մասը։ Այդ խոշոր գիտական ենթակառուցվածքները բաց են օտարերկրյա գիտնականների համար։ Ես կարծում եմ, որ դա լավ հարթակ է մեր հետագա համագործակցության համար»,- ասաց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Չժան Յապինը։

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը բարձր գնահատեց «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Նա նշեց, որ Չինաստանի գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ ստեղծված Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) հայտարարած մրցույթում Հայաստանը շահել է դրամաշնորհ, որը վերաբերում է խաղողի գենետիկային։ «Մենք շատ շնորհակալ ենք ANSO-ին և կշարունակենք կապ պահել»,- ասաց նա։

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը նշեց, որ ANSO-ի շրջանակներում ամեն տարի  ֆինանսավորվում է 300 մագիստրանտ և 200 ասպիրանտ։ «Քանի որ Հայաստանը ANSO-ի համահիմնադիր է, հույս ունեմ, որ ավելի շատ հայ գիտնականներ, մագիստրանտներ և ասպիրանտներ կկարողանան օգտվել մեր ծրագրերից և գալ Չինաստան կրթվելու»,- ասաց Չինաստանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահը։

Չժան Յապինը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանին և ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներին ՀՀ ԳԱԱ-ի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և բարգավաճում։

Չինաստանի Գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1949թ․։ Այն առաջատար խորհրդատվական կենտրոն է Չինաստանի կառավարության համար և համալիր կենտրոն բնական գիտությունների բոլոր ուղղությունների և բարձր տեխնոլոգիաների հետազոտությունների համար։ Ակադեմիան ունի 6 բաժանմունք, 106 ինստիտուտ և բարձրագույն կրթական 3 հաստատություն, 60 հազար գիտաշխատող և կառավարող մարմնի ներկայացուցիչ, ավելի քան 800 ակադեմիկոս, 126 արտասահմանյան անդամ աշխարհի ավելի քան 20 երկրներից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
11․09․2023թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 311 470

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:55, 23/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am