National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
14/08/2023
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների մրցույթ»։ Մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդ գիտնականների կողմից հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում մրցունակ ու նորարական հետազոտությունների կատարմանը, խթանել որակյալ անգլիալեզու հոդվածների պատրաստումն ու հրատարակումը։

Դրամաշնորհներ են տրվելու երկու-երեք երիտասարդ գիտնականներից բաղկացած խմբերին։ Երկու հոգուց բաղկացած խմբերի ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4 000 000 (չորս միլիոն) ՀՀ դրամ, իսկ երեք հոգուց բաղկացած խմբերինը ՝ 5 000 000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 25-ը:

Հայտատուն պետք է հանդիսանա խմբի ղեկավարը, ով կարող է լինել առկա/հեռակա ուսուցման ասպիրանտ, հայցորդ կամ առնվազն կրտսեր գիտաշխատող, գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնական, որն ունի մագիստրոսի (դիպլոմավորված մասնագետի) որակավորում կամ գիտական աստիճան և ներկայացնում է առնվազն երկու գիտական հոդված՝ հրատարակված ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ամսագրերից մեկում վերջին երկու տարվա ընթացքում։

Խմբի բոլոր անդամները պետք է հանդիսանան ՀՀ քաղաքացիներ կամ առնվազն մեկ տարի ՀՀ-ում կամ Արցախում մշտապես բնակվող և գիտահետազոտական աշխատանք կատարող երիտասարդ գիտնականներ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Երեխա(ներ) ունեցող կին երիտասարդ գիտնականների պարագայում մինչև 36 տարեկանի տարիքային շեմը ենթակա է վերանայման՝ յուրաքանչյուր երեխայի համար ավելացնելով լրացուցիչ մեկ տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկանց համար՝ մինչև 38 տարեկան:

Խումբը կարող է ունենալ արտասահմանյան խորհրդատու, ով պետք է լինի օտարերկրյա գիտահետազոտական կազմակերպությունում աշխատող և գիտական աստիճան ունեցող գիտնական, և նրա Հիրշի ինդեքսը (h-index) ըստ «Scopus» շտեմարանի տվյալների պետք է լինի առնվազն 3:

Հետազոտությունը պետք է իրականացնել 12 ամսվա ընթացքում։ Հետազոտության ավարտին, խումբը պետք է ունենա միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» https://www.scimagojr.com/journalrank.php  պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերից մեկն ուղարկված (submitted) անգլիալեզու գիտական հոդված, որն առնվազն պետք է ընդունված լինի խմբագրի կողմից և ներկայացված առաջին գրախոսականին (review)։ 

Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ,  իսկ հայտին՝ այստեղ։
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
14․08․2023թ.


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 308 633

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:37, 22/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am