National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/06/2023
Նշվեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 30-ամյակը և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակը

Սույն թվականի հունիսի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։

Միջոցառումները մեկնարկեցին ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում, որտեղ տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 

հիմնադրման 30-ամյակին և կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին նվիրված հիշատակի նստարանի բացումը։ Կարմիր ժապավենը կտրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Նստարանին տեղադրված է հուշատախտակ, որի վրա գրված է․ «Նվիրվում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 30 և կենտրոնի հիմնադիր տնօրեն դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակի հիշատակին»։

Հոբելյանական միջոցառումները տեղափոխվեցին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, որտեղ հավաքվել էին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, կենտրոնի աշխատակիցները, պրոֆեսոր Սաղաթելյանի աշակերտները, ընկերները, ընտանիքի անդամները։

«Արմեն Սաղաթելյանը լավ գիտնական և գիտության լավագույն կազմակերպիչներից էր։ Իր անձնակազմն իր փոքր ընտանիքն էր, իրենցով էր ապրում, առաջ տանում իր աշխատանքային գործունեությունը և հասնում հաջողությունների։ Ես պետք է նաև նշեմ Արմենի նվիրվածությունն Արցախին։ Արմենի նմանների գործը պետք է պատմություն դառնա։ Մենք պետք է հիշենք Արմեն Սաղաթելյանին որպես մեծ գիտնականի, լավ ընկերոջ, հայրենասերի», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրեց կենտրոնի գիտական ուղղությունները, նվաճումները, որոնց հիմքում կանգնած է Արմեն Սաղաթելյանը։ Ներկայացնելով կենտրոնի անձնակազմին՝ Լիլիթ Սահակյանը հիշեց Արմեն Սաղաթելյանի մտքերը։

«Պրոֆեսոր Սաղաթելյանն ասում էր, որ գիտական անձնակազմը պետք է լինի ընտանիքի նման․ լինեն երեխաներ, ծնողներ և մեծեր։ Շատ դժվար է ծնողների համար։ Ելնելով այսօրվա գիտության պահանջներից՝ պետք է մեծերին 

հարգես, պատվես այնպես, որ չնեղանան, իսկ փոքրերին պետք է մեծացնես։ Միշտ ասում էր՝ պետք է իրար հետ ընկերություն անեք, ձեր նեղ ուղղվածությունից դուրս գաք», - ասաց նա։

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց Արմեն Սաղաթելյանի հիշատակին նվիրված ֆիլմ։ Լիլիթ Սահակյանը շնորհակալագրեր հանձնեց կենտրոնի մի շարք աշխատակիցների՝ երկարատև, նվիրյալ և բարեխիղճ աշխատանքի համար։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․06.2023թ.


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 545 244

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:03, 19/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am