National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/04/2023
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2022 թվականի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2022 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Տարեկան ժողովում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝ 

  • «Յանգ-Միլսի հերմիտյան հավասարումները և նրանց ընդհանրացումները (Эрмитовы уравнения Янга-Миллса и их обобщения)» (Զեկ.` ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ա.Գ.Սերգեև (ՌԴ))
  • «Առաձգականության տեսության կոնտակտային խնդիրներում կիրառելի շփման մի նոր մոդելի մասին» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Վ.Ն.Հակոբյան)
  • «Ռադոնի սֆերիկական ձևափոխության շրջումը տեղային տվյալներով և դրա կիրառումը թերմոակուստիկ տոմոգրաֆիայում» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ռ.Հ.Արամյան)
  • «Ինքնակառավարվող անօդաչու հետախուզական երամի վթարակայուն ծրագրաապարատային համակարգի մշակում» (Զեկ.` ֆ.-մ.գ.դ. Ս.Ս.Պողոսյան)

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 11 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 

2022 թվականին բաժանմունքի գիտաշխատողները տպագրել են 146 հոդված (91-ն՝ արտասահմանում), 31 թեզիս (13-ն՝ արտասահմանում): Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով:

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ 

  • Ուսումնասիրվել է R3-ում Ռադոնի միջին սֆերիկական ձևափոխության շրջումը, երբ չափիչները տեղադրված են հարթության վրա։ Օգտագործելով համաձայնեցվածության մեթոդը, որն առաջարկել է Ռ. Հ. Արամյանը, կոմպակտ կրիչով ողորկ ֆունկցիաների դասում գտնվել է ՌՍՁ-ի (Ռադոնի  սֆերիկական ձևափոխություն ) շրջման, նոր, իտերատիվ բանաձև R3-ում։ Նաև գտնվել է կշիռով ՌՍՁ-ի շրջման, նոր, իտերատիվ բանաձև R3-ում։ Գտնվել է ուռուցիկ պատկերի մոմենտների և այդ պատկերի պատահական ուղղորդված լարերի բաշխման միջև հավասարումների համակարգ։ Վերջինիս օգնությամբ կարելի է վերականգնել ուռուցիկ պատկերը:
  • Գնդային բազիսներով օժտված չափելի տարածություններում դիտարկվել է որոշ տեսակի BO օպերատորների սահմանափակության խնդիրը BMO տարածություններում։ Ապացուցվել է, որ ռեգուլյար կորիզներով ծնված մաքսիմալ ֆունկցիան սահմանափակ է BMO տարածության մեջ, որով և ընդհանրացվել է Բեննեթ-ԴեՎորե-Շարփլիի թեորեմը դասական մաքսիմալ ֆունկցիաների համար։ Նմանատիպ արդյունք ստացվել է նաև հաստատունի նկատմամբ ինվարիանտ Կալդերոն-Զիգմունդի օպերատորների համար:
  • Թույլ կախյալ պատահական պրոցեսների մի դասի համար ապացուցվել է կենտրոնական սահմանային թեորեմը և տրվել են ստացված արդյունքի որոշ հետևանքներ: Մաթեմատիկական վիճակագրական ֆիզիկայի և պատահական դաշտերի համար մշակված մեթոդների կիրառմամբ ստացվել են տվյալ պայմանական բաշխումների համակարգով որոշված վերջավոր պատահական դաշտի գոյության և միակության անհրաժեշտ և բավարար պայմաններ։ Ցույց է տրվել, որ վերջավոր ծավալում բոլոր պատահական դաշտերը գիբսյան են:

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

  • Springer հրատարակչությունում տպագրվել է Վ.Ն.Հակոբյանի «Stress Concentrators in Continuous Deformable Bodies» («Լարումների կոնցենտրացիան դեֆորմացվող հոծ մարմիններում») մենագրությունը՝ նվիրված համասեռ և կտոր առ կտոր համասեռ մասիվ մարմինների և նրանցում միաժամանակ առկա լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչների փոխազդեցության հարցերին: Ուսումնասիրված է նոր, լայն դասի կոնտակտային և խառը խնդիրներ: Կառուցվել են դրանց ճշգրիտ կամ արդյունավետ լուծումները: Հետազոտված են համասեռ և կտոր առ կտոր համասեռ մասիվ մարմիններում միաժամանակ առկա լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչների ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկական փոխազդեցության օրինաչափությունները:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Պատասխանելով Կուհնի, Օստհուսի և Թրեգլոունի (J. Combin. Theory, B 100, 2010) կողմից առաջարկած հարցին՝ ցանկացած թվի համար կառուցվել են անթիվ բազմությամբ ոչ համիլտոնյան-կապակցված կողմնորոշված գրաֆներ, որոնք ցույց են տալիս, որ կողմնորոշված գրաֆների համիլտոնյանության համար Նեշ-Վիլյամսի (1966 և 1975) կողմից առաջարկված երկու վարկածները լավացնելի չեն այն իմաստով, որ պայմաններից որևէ մեկի թուլացումից հետո պնդումը, ընդհանուր դեպքում, ճիշտ չէ։ Կառուցված կողմնորոշված գրաֆները ցույց են տալիս նաև, որ համիլտոնյանության բավարար պայմանները, որոնք ապացուցվել են Թոմասենի (Proc. London Math. Soc. (3)42, 1981) և Դարբինյանի (DAN Arm. SSR, 82(1), 1986) կողմից, նույնպես դառնում են սխալ, եթե նրանց կիսաաստիճանների վրա դրված պայմաններից մեկը թուլացվում է, նույնիսկ մեծ գագաթային-կապակցվածությունների դեպքում:

ՀՀ ԳԱԱ «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ

  • Մշակված է սկզբունքորեն նոր ուղղաձիգ առանցքով Սավոնիուսի տիպի դանդաղընթաց հողմաշարժիչ, որն արտոնագրված է ՀՀ-ում (արտոնագիր №3029А): 

Կիրառական արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ

  • Փորձնականորեն հաստատված է, որ կոշտ, կիսակոշտ և ձիգ-պլաստիկ կոնսիստենցիաների կավային գրունտների սահքի դիմադրության ստանդարտ մեթոդի կիրառմամբ որոշված արժեքը ստացվում է մեծ կրկնակի կտրման եղանակի կիրառմամբ որոշված արժեքից՝ ի հաշիվ կապակցվածության վերացման (C=0): Հոսուն-պլաստիկ և փափուկ-պլաստիկ կոնսիստենցիաների կավային գրունտների սահքի դիմադրության արժեքները գործնականում կախված չեն դրանց որոշման վերը նշած եղանակներից: Նշված օրինաչափությունները նպատակահարմար է կիրառել հին սողանքային տարածքներում առկա սողանքավտանգ լանջերի կայունության գնահատման նպատակով:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

  • Բջջային հավելվածի տեսքով իրականացվել է շարժման վերծանմանն ուղղված ծրագրային համակարգի մշակում մի շարք հայտնի տեխնոլոգիաների ինտեգրման միջոցով։ Մասնավորապես, մարդու մարմնի մասերի շարժումները բջջային հեռախոսի տեսախցիկից 3D տարածության մեջ կոորդինատների խմբով ներկայացման համար օգտագործվել է MediaPipe Pose հավելվածը: Փորձարկումների արդյունքում գրանցվել է բարձր արագագործություն (գրեթե իրական ժամանակում) մարմնի հոդերը 3դ միջավայրում վերծանելու խնդրում և բարձր ճշտություն՝ համեմատած առկա այլ լուծումների։ Բջջային հավելվածում ինտեգրվել են նաև լուծումներ խոսքի ճանաչման և առկա տեքստը խոսքի վերածելու համար։

  • Կիբեր հարձակումները կանխելու նպատակով հետազոտվել և ցանցային միջավայրում տեղադրվել են ZAP, Netbox, Zabbix, NMAP փաթեթները և կարգավորվել է մեկ ընդհանուր մոնիտորինգային համակարգ:
  • Հետազոտվել են տարաբաշխված անվտանգ DNS համակարգի միգրացիայի մեխանիզմները։ Մշակվել է CentOS Linux օպերացիոն համակարգում իրականացված միջավայրի տեղափոխումը դեպի Rocky Linux օպերացիոն համակարգ:
  • Ուսումնասիրվել են բազմապլատֆորմային հոսթինգի կազմակերպման ծրագրային փաթեթներ, որոնցից ընտրվել է ISPConfig-ը` բաց կոդով արագագործ համակարգ։ Մշակվել է եղանակ, որը հնարավորություն է տալիս գործող հոսթինգ ծառայությունը տեղափոխել նոր միջավայր:
  • Մշակվել է ծրագրային փաթեթ RDF ֆորմատի գրաֆի տեսքով ներկայացված տվյալների ձևափոխման և հետագա մշակման համար Spark, GraphX և Neo4j լուծումների միջոցով զուգահեռացման և մշակման համար:
  • Մշակվել և կիրառվել է CORE երթուղավորիչների հիման վրա ցանցային կառուցվածք, որը հնարավորություն է տալիս ապահովել համակարգի ընդհանուր անխափան աշխատանքը:
  • OpenDaylight համակարգի և OpenFlow արձանագրության հիման վրա կառուցվել է ցանցի սիմուլյացիա՝ իրական ֆիզիկական ցանց, և միացվել է ցանցի կառավարման համակարգին։ Ստացված արդյունքները թույլ են տալիս օպտիմալացնել ցանցի կառուցվածքը:
  • Հետազոտվել են համակարգչային ցանցի կառավարման մեթոդները։ Մշակվել է միջավայր, որը վիրտուալացման միջոցով հնարավորություն է տալիս իրականացնել ցանցի ավտոմատ կառավարումը՝ օգտագործելով SDN և NFV տեխնոլոգիաները։ Առաջարկը նվազեցնում է ծախսերը և արագացնում ցանցային ծառայությունների մատուցումը։
  • BERT ճարտարապետության հիման վրա ստեղծվել են նախադասությունների կամ տեքստի դասակարգման փորձնական մոդելներ: 
  • Java/Koltlin լեզուների օգնությամբ ստեղծվել է գրաֆիկական ինտերֆեյսով ծրագիր բնական լեզվի մշակման համար նախատեսված մոդելների ստեղծման համար տվյալների հավաքագրման համար։ Ստեղծվել է մոդելների շարք և դրանց միացնող Python ծրագրեր, պարզագույն ChatBot համակարգի ստեղծման համար։ 
  • Ստեղծվել են Android և iOS համակարգերի համար նախատեսված ծրագրեր, մասնավորապես, QR կոդերի ընթերցման և դրանց հիման վրա ինֆորմացիայի ցուցադրման համար:

ՀՀ ԳԱԱ «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ

  • Հետազոտվել են Զույգաղբյուր-Գյումրի ջրատարի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-ի հիդրոագրեգատների դինամիկական բնութագրերը անցողիկ և կայունացված ռեժիմներում:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
20.04.2023թ.


Notices








On June 9–12, 2026, the Scientific Center of Zoology and Hydroecology of the NAS RA and Yerevan State University is organizing the 2nd International Conference with the title "Biodiversity, Conservation and Climate Change (TOWARD COP17)" (YSU, 1 Alek Manukyan Street)

On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 16-17, 2026, the Institute of Arts of NAS RA and "Karin" Scientific Center are organizing a Danceological Conference with the title of "Ethos-Idea-Identity: From Tradition to Modernity" (c. Yerevan)

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
29/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
This site has been visited
7 755 516

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:55, 30/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am