National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
11/11/2022
Գիտության համաշխարհային օրը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում

Այսօր Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ միջոցառում  նվիրված գիտության համաշխարհային օրվան, որը կրում էր «Գիտության համաշխարհային օրը՝ հանուն խաղաղության և  զարգացման» խորագիրը:

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 10-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օր, որը ողջունվել է մի շարք երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից և նոյեմբերի 10-ը պաշտոնական օրացույցում գրանցվել որպես գիտության համաշարհային օր։ Այն նպատակ ունի աշխարհում բարձրացնել գիտության օգտակարության գիտակցումը, ինչպես նաև միջազգային հանրությանը հիշեցնել հանուն խաղաղության և զարգացման գիտատենիկական ձեռքբերումների կիրառման կարևորության մասին՝ ի բարօրություն մարդկության քաղաքակրթության զարգացմանը, ազգային և միջազգային պարտավորությունների և նպատակների թարմացմանը, գիտության ձեռքբերումների պատասանատու կիրառմանը, հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ու գիտության հետ կապի ներդաշնակեցմանը։

Միջոցառմանը մասնակցում էին գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ, գործընկերներ ՀՀ դատախազությունից և քննչական կոմիտեից, ինչպես նաև ներկայացուցիչներ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից։ 

    

Միջոցառմանը բացման խոսքով և շնորհավորական  ուղերձով հանդես եկավ Բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը՝ գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ բնագավառի բոլոր գործընկերներին մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ և եռանդ՝ նոր և նշանակալի ձեռքբերումներ ունենալու և գիտականահեն ապագայի կերտման կարևոր գործին նպաստելու համար:

Ա. Հովսեփյանն իր խոսքում ներկայացրեց Բյուրոյի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, տարիների ընթացքում ձևավորված գիտական արդյունքները, ձեռքբերումներն ու առկա հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի  շարունակական զարգացման ապահովման հեռանկարները՝ ներկայացնելով այդ առումով վերջին տարիների կարևոր ձեռքբերումները:

Ներկայացվեցին նաև Բյուրոյի փորձագիտական նորարական հետազոտական հնարավորությունները, գիտամեթոդական բազայի կատարելագործման, նոր հետազոտական հնարավորությունների մշակման, կատարելագործման, ներդրման և համալրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը։ Միջոցառման ընթացքում Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումների պատասխանատուների կողմից ցուցադրվեցին նորարական հետազոտական առկա հնարավորությունները և  ներկայացվեցին վերջիններիս նշանակությունը հավաստի արդյունքների ստացման գործընթացում։ 

    

Հարկ է ընդգծել, որ Բյուրոյում նմանատիպ միջոցառումների անցկացումը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով նշանավորել գիտության համաշխարհային օրվա խորագիրը։

Նյութի աղբյուր՝ այստեղ:


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 403 309

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  20:51, 05/10/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am