National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
10/08/2022
ՀՀ ԳԱԱ-ն հյուրընկալեց Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Սույն թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) հյուրընկալեց Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտների գիտաշխատողներ:

Հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղազարյանը ներկայացրեց հայ-քրդական հարաբերությունների պատմությունը, Արևելագիտության ինստիտուտում քրդագիտության զարգացման ասպարեզում իրականացված հետազոտական աշխատանքների արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը հանդես եկավ հայ-քրդական մշակութային փոխառնչությունների վերաբերյալ զեկուցմամբ: Նա ներկայացրեց հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կողմից քրդական ժողովրդական երգերի մշակումների ուղղությամբ ծավալված աշխատանքները: Աննա Ասատրյանն Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարարին  և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսին նվիրեց գրքեր, որոնցում Կոմիտասի քրդական ժողովրդական երգերի մշակումներն են և այդ մշակումների նոտաները: Այնուհետև հյուրերն ունկնդրեցին քրդական ժողովրդական մեկ երգ:

Իրաքի Քրդստանի Մշակույթի և երիտասարդության նախարար Մոհամմեդ Սաիդ Ալին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա ներկայացրեց Իրաքի Քրդստանի կառավարության քաղաքականությունը մշակույթի ասպարեզում, կարևորեց հայ-քրդական մշակութային կապերի ամրապնդումը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները: Նախարարը հույս հայտնեց, որ հայ-քրդական մշակութային, գիտական կապերն էլ ավելի կակտիվանան:

Իր հերթին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը ներկայացրեց, թե հյուպատոսության աջակցությամբ ինչպիսի աշխատանքներ են ծավալվում Իրաքի Քրդստանի մշակութային, գիտական ոլորտներում: Նա հատկապես ընդգծեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ ունեցած սերտ համագործակցությունը:

Կարևորվեց, որ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Արվեստի ինստիտուտներն ակտիվացնեն իրենց կապերն Իրաքի Քրդստանի մշակութային և գիտական կազմակերպությունների հետ:

Հանդիպումը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
10.08.2022թ.

Photogallery

Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
18/10/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
This site has been visited
7 511 616

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:32, 29/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am