National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
08/06/2022
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արսեն Բոբոխյանը

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Արսեն Ալեքսանդրի Բոբոխյանը:

Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975թ-ին, Երևան քաղաքում: 1992-1997թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ, 1999-2000թթ-ին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006թթ-ին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:

2000թ-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006թ-ին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016թ-ին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում:

Արսեն Բոբոխյանի հետազոտական ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:

1998թ-ից մինչ օրս նա աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնի: 2007-2021թթ-ին դասավանդել է Երևանի պետական համալսարանի պատմության և սոցիոլոգիայի ֆակուլտետներում, 2014-2021թթ-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում, 2019-2021թթ-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում:

2015-2017թթ-ին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, 2017-2021թթ-ին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2006-2021թթ-ին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի փոխխմբագիր:

2010թ-ին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017թ-ին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

Արսեն Բոբոխյանը 2011թ-ից անդամակցում է Օքսֆորդի Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, դասախոսություններ անցկացրել մի շարք արտասահմանյան համալսարաններում: Նա հեղինակ է 208 գիտական հոդվածի, 9 գրքերի: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:

Ներկայացնելով ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ Արսեն Բոբոխյանը նշեց, որ առաջիկա տարիների համար գերխնդիրն է պահպանել ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, փորձել հնարավորինս զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով ժամանակակից գիտության պահանջներին: «Մենք նպատակ ունենք բազմապատկել ինստիտուտի դերակատարումն արդյունավետ և մրցունակ ազգային հետազոտական համակարգ ձևավորելու գործընթացներում, ինստիտուտի հետազոտական ներուժն ուղղորդել մշակութային մարդաբանության ոլորտում հայաստանյան հետազոտական հաստատության միջազգային գիտական պարիտետի ձևավորմանը, նոր մոտեցումներով և գործելակերպով ամրապնդել գիտություն-կրթություն, գիտություն-հասարակություն, գիտություն-տնտեսություն կապերը, նպաստել հայաստանյան գիտական մտքի և մշակութային արժեքների ուսումնասիրության միջազգայնացմանն ու միջազգային համագործակցությանը, պատրաստել երիտասարդ կադրեր՝ ապահովելով սերնդափոխության բնականոն ընթացք, ակտիվացնել կապերը Հայաստանում գործող նույն ոլորտի կազմակերպությունների հետ, արտերկրի գիտական կենտրոնների հետ մշակել ու իրականացնել համատեղ գիտահետազոտական և դրամաշնորհային ծրագրեր, գիտական համագործակցության արդյունքների հրատարակություն, մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, միջազգային գիտաժողովներ ու սեմինարներ կազմակերպել ինստիտուտում, վերապատրաստել ՀՀ և արտերկրի երիտասարդ գիտնականներին ու ասպիրանտներին, կազմակերպել գիտական թեզերի համատեղ պաշտպանություններ: Արդյունքում կարող են ստեղծվել համատեղ գիտական կենտրոններ, կարող է հրատարակվել համատեղ միջազգային ամսագիր: Ակնկալում ենք արդիականացնել ինստիտուտի կառուցվածքը, զարգացնել մերիտոկրատական միջավայր, որտեղ մարդիկ կգնահատվեն և կվարձատրվեն ըստ իրենց արժանիքների, ինստիտուտը դարձնել ավելի մրցունակ՝ ազգային և հատկապես միջազգային մակարդակներում, ավելացնել հրապարակումները բարձր վարկանիշ ունեցող հրատարակչություններում և հանդեսներում, ընդլայնել անհրաժեշտ շենքային պայմանները և հայթայթել դրանց համապատասխան գույքն ու սարքավորումները, կիրառական դարձնել ինստիտուտի գիտական արտադրանքը և կապիտալիզացնել այն՝ նպաստելով պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, կեղծարարությունների և ուծացման քաղաքականության դեմ պայքարին, զբոսաշրջության զարգացմանը, հայ հասարակության ինքնության, ճաշակի ու աշխարհայացքի բարձրացմանը», - ասաց Արսեն Բոբոխյանը:


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08.06.2022թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 520 489

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:10, 03/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am