National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
25/03/2022
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը և EU4Sevan ծրագրի թիմը քննարկեցին Սևանա լճի վերաբերյալ առաջնահերթությունները և համագործակցության հնարավորությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը և «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի թիմը քննարկեցին Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման համար առաջնահերությունները և համագործակցության հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գեոբուսաբանության և էկոլոգիական ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ, հաշվողական և իմացական ցանցերի բաժնի վարիչ Վլադիմիր Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, աշխարհագրական տեղեկատվական համակարգի մասնագետ Ալեքսանդր Առաքելյանը, ինժեներ-հիդրոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը, EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, ծրագրի կոյուղաջրերի կառավարման գծով խորհրդական Նվեր Խաչատուրյանը, ՄԱԶԾ բաղադրիչի (էկոհամակարգային կառավարում) համակարգող Աստղիկ Դանիելյանը:

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված EU4Sevan ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելն ասաց, որ հիմնական նպատակն է ունենալ ընդհանուր տեսլական և համատեղ լուծել Սևանա լճի հետ կապված բարդ և բազմաբաղադրիչ խնդիրները: «Մեզ համար շատ կարևոր է գիտահետազոտական բաղադրիչը: Որոշում կայացնող անձիք պետք է կայացնեն գիտահեն, փաստահեն որոշումներ: Մենք այստեղ փնտրում ենք համագործակցության եզրեր: Առաջին քայլն արված է, մեր ծրագրում ներգրավված է հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Առաքելյանը՝ որպես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական», - ասաց Քրիստիան Հենշելը:

ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանն ասաց. «Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները սերտորեն համակարգվում են Հայաստանի կառավարության հետ, և որոշումները կայացվելու են կառավարության կողմից, ունենալու են իրավական ուժ: Սևանա լճի հետ կապված գործողությունները համակարգվելու են և բխելու են այդ որոշումներից»:

ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը նշեց. «Ամենակարևորը ջրի որակն է, իսկ այն հնարավոր է բարելավել լճի մակարդակի բարձրացմամբ: Մենք պետք է մտածենք ջրի ավելի արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում պետք է նվազեցնել ջրի ելքը լճից, իսկ դրա համար պետք է նվազեցնել ջրի կորուստները, որոնք որոշ տեղերում հասնում են 80 տոկոսի»:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալ Վլադիմիր Սահակյանն առաջարկեց ծրագրում ներառել տվյալների հավաքագրման բաղադրիչը: «Ամենաբարդը տեղեկատվության հավաքագրումն է: Տարիներ առաջ մենք փորձեցինք ստեղծել տվյալների բազա՝ հավաքագրելով տվյալներ Սևանա լճի հետ կապված գործունեություն իրականացնող կազմակերպություններից: Մեր համակարգն աշխատեց կես տարի, որից հետո կազմակերպություններն այլևս տեղեկատվություն չտրամադրեցին: Տեղեկատվության հավաքագրումը շատ կարևոր է, դրա համար  պետք է լինեն պայմանագրեր այդ բոլոր կազմակերպությունների հետ», - ասաց նա:

Տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը բարձրացրեց Սևանա լճի ավազանում կոյուղաջրերի մաքրման հարցը. «Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվում է նախագիծ, որով նախատեսվում է գոյություն ունեցող մաքրման կայանների փոխարեն տեղադրել լոկալ մաքրման կայաններ: Ծրագրի շրջանակներում պետք է գնահատել՝ տեղադրել այդ լոկալ կայանները, թե՝ ոչ, ինչ անել գոյություն ունեցող հզոր կայանների հետ»:
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի և EU4Sevan ծրագրի թիմի կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն ամրապնդել և զարգացնել համագործակցությունը:
  
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
25.03.2022թ.


Notices
Publications in Press
31/10/2025

Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր — 2025» մրցույթի արդյունքները
hesc.am
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
This site has been visited
7 523 537

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:55, 05/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am