National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
31/01/2022
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվեց Ավետիս Ծատուրյանը

    Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ավետիս Ծատուրյանը, ով մինչ այժմ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: 

    Ավետիս Ծատուրյանը ծնվել է 1985 թ-ին, Աբովյան քաղաքում: 2006 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի բաժինը: 2010 թ-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, որտեղ էլ կայացել է որպես գիտնական:  2019-2021 թթ-ին զբաղեցրել է կենտրոնի ինովացիոն և ընդհանուր հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2021 թ-ի հուլիսից կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր: 

    Ավետիս Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտական խորհրդի և Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնում: 

    Ավետիս Ծատուրյանը քիմիական գիտությունների թեկնածու է, 25 գիտական հոդվածի հեղինակ: Զբաղվում է ժամանակակից վերլուծական հետազոտություններով, իրականացրել է տարբեր բնույթի կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքային հետազոտություններ, որակական քանակական անալիզներ՝ ժամանակակից անալիտիկ սարքավորումներով: 

    Ավետիս Ծատուրյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտակազմակերպական գործունեության ծրագիրը, որի իրականացման շրջանակներում նախատեսվում են հիմնարար հետազոտություններ մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի/մետագենոմիկայի, կենսաճարտարագիտության, կենսասինթեզի և կենսակատալիզի բնագավառներում, կիրառական հետազոտություններ և տեխնոլոգիաների մշակում արդյունաբերական կենսատեխնոլոգիայի, կանաչ քիմիայի, կենսաերկրատեխնոլոգիայի, կենսավերականգնման, դեղապատրաստուկների արտադրության, ագրոկենսատեխնոլոգիայի և ֆունկցիոնալ սննդի բնագավառներում: 

    Նա նաև ներկայացրեց կենտրոնի ձեռքբերումներն իր ժամանակավոր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես՝   փորձաարտադրական կայանի և լաբորատոր տարածքների վերանորոգման աշխատանքներ, նոր պրոբիոտիկ հատկություններով օժտված «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելման պետական գրանցում, համագործակցության հուշագիր Արցախի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի միջև, Արցախում «Նարինե Պլյուս» կենսապատրաստուկի արտադրության կազմակերպման աջակցություն, միջազգային գիտաժողովի և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպում:

    ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց. «Ավետիս Ծատուրյանն ապացուցել է, որ կազմակերպված կառավարիչ է: Կենտրոնում իր գործունեության ընթացքում նա կարողացել է կարգավորել բոլոր հարցերը բարձր մակարդակով»: 

31.01.2022 թ.
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 407 255

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:43, 06/10/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am