National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
18/11/2021
«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհ՝ հայ գիտնականներին

   ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի ներկայացրած «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագիրն արժանացել է «Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամի դրամաշնորհի:
   «Չան-Ցուկերբերգ նախաձեռնությունը» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական հիմնադրամ է, որն  ստեղծել են Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու իր կինը՝ Պրիսցիլա Չանը 2015 թվականին: Հիմնադրամի նպատակը սոցիալական բարդ խնդիրների լուծմանն աջակցելն է, ուշադրության կենտրոնում են հատկապես հիվանդությունների բուժմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքները և կրթության որակի բարելավմանն ուղղված ծրագրերը: Հիմնադրամը «Սիլիկոնային հովտի հիմնադրամների միության» անդամ է և առաջին անգամ է Հայաստանից ներկայացված ծրագիր ֆինանսավորում:
   «Նախկին խորհրդային երկրների համար կենսաբժշկական պատկերավորման ցանցի ստեղծում» ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդատու,  Ջորջ Վաշինգտոն համալսարանի (ԱՄՆ) բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն է, գիտական խմբի համաղեկավարներն են  ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը և կենսաբանական գիտությունների դոկտոր Դմիտրի Շչերբինը Բելառուսի ԳԱԱ կենսաֆիզիկայի և բջջային ինժեներիայի ինստիտուտից:
   Ծրագրի նպատակն է ձևավորել տարածաշրջանային ցանց, որը բաղկացած է նախկին խորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետազոտողներից, ովքեր հետաքրքրված են կենսաբժշկության ոլորտում պատկերավորման (վիզուալիզացիայի) մոտեցումների կիրառմամբ: Խոսքը այն տեխնոլոգիաների մասին է, որոնք թույլ են տալիս գիտական  հետազոտությունները հնարավորինս ճշգրիտ ներկայացնել պատկերների միջոցով և առավել կիրառելի դարձնել կենսաբժշկության ոլորտում:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել սարքավորումների և փորձի փոխանակում, ինչպես նաև ձևավորել տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն՝ հատուկ կայքով և եռամսյակային էլեկտրոնային տեղեկագրով: Ցանցի շնորհիվ տարբեր երկրներից գիտնականները պարբերաբար կմասնակցեն պատկերավորման վերաբերյալ սեմինարների և գործնական աշխատանքների, կկազմակերպվեն գիտաժողովներ, որոնց ժամանակ կշփվեն իրար հետ և կփոխանակեն նոր գաղափարներ:
   Ծրագրի արդյունքում ակնկալվում է կենսաբժշկության ոլորտում պատկերավորման մոտեցումները կիրառող հետազոտողների թվի ավելացում, առկա ենթակառուցվածքի ավելի լավ օգտագործման միջոցով ցանցին միացած երկրների համագործակցության զարգացում և վիզուալիզացիայի վրա հիմնված կենսաբժշկական հրապարակումների ավելացում:

   Սկզբնաղբյուր՝ scs.am


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 361 278

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:14, 29/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am