National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
24/03/2017
Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը

    Կյանքից հեռացավ վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանը:
    Վլադիմիր Բարխուդարյանը ծնվել է 1927 թ. սեպտեմբերի 22-ին` Վրաստանի Մառնեուլի շրջանի Աղքյորփի հայկական գյուղում, ծառայողի ընտանիքում: 1945 թ. նա ընդունվում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ և այն հաջողությամբ ավարտում 1950թ.: Նույն տարում ընդունվում է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: Ասպիրանտական ուսումնառության տարիներին ակադեմիկոս Սուրեն Երեմյանի ղեկավարությամբ մասնագիտացել է Հայաստանի միջնադարյան պատմության հարցերում: 1954թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսությունները:
    20170324-2.jpg
    Վլադիմիր Բարխուդարյանն աշխատանքային մկրտությունը ստացել է Հայաստանի պատմության պետական թանգարանում` որպես կրտսեր գիտական աշխատող (1955-1958թթ.): 1958թ. նա  աշխատանքի է անցել  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում` որպես կրտսեր (1958-1959թթ.), այնուհետև` ավագ (1963-1967թթ.) գիտաշխատող, գիտքարտուղար (1959-1963թթ.), փոխտնօրեն (1967-1990թթ.): 1990 թ. նա աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ նախագահությունում` որպես ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար (1990-2000թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար (2000-2005թթ.), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, հումանիտար  գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2005-2006), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2011թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահի օգնական (2011-2017 թ.):
    Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեությունն ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայ-ռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Նա առաջին մասնագետներից էր, որ, գիտակցելով գաղթավայրերի պատմության հետազոտության կարևորությունը, դարձավ այդ ուղղության համակարգված ու գիտական նորովի ուսումնասիրության սկզբնավորողներից մեկը: «Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն» (հ.1-2, Երևան, 1967թ., 1985թ.) մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ հենքով լուսաբանել է հայկական գաղութի տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային պատմությունը: Վլադիմիր Բարխուդարյանի ուսումնասիրությունն ակնառու է դարձնում հայկական գաղութի նշանակալի դերը հարավային Ռուսաստանի` Նովոռոսիայի գրեթե անմարդաբնակ տափաստանները յուրացնելու, առևտրատնտեսական կյանքը զարգացնելու գործում:
     Վլադիմիր Բարխուդարյանի` Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության» բաժնի ղեկավարության ներքո ստեղծվեցին հայ գաղթավայրերի պատմությանը նվիրված մի շարք հոդվածների ժողովածուներ. «Հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի պատմությունից», «Հայ ազատագրական շարժումները և հայկական գաղթավայրերը 16-18-րդ դարերում» (1985թ.), «Էջեր հայ գաղթավայրերի պատմության» (1996թ.):
     Հայաստանի անկախացումից հետո Վլադիմիր Բարխուդարյանը լուրջ ներդրում է ունեցել դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում: Նրա խմբագրությամբ լույս տեսավ հայ ժողովրդի ամբողջական պատմությունն ընդգրկող չորս դասագիրք:
    Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը երկար տարիներ եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի և այլ հաստատությունների գիտական խորհուրդների անդամ և գործուն մասնակցություն է ունեցել դրանց աշխատանքներին:
    Վլադիմիր Բարխուդարյանն առանձնակի ջերմությամբ ու եռանդով է մասնակցել Հայոց եկեղեցու հոգևոր ու գիտամշակութային կյանքին: Նա երկար տարիներ եղել է Բարձրագույն հոգևոր խորհրդի անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատան կայացմանը:
    Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն ավելի քան չորս տասնամյակ` որպես Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, փոխնախագահ, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ծավալել է գիտական-կազմակերպական ակտիվ գործունեություն: Որպես վաստակի գնահատում նա արժանացել է բազմաթիվ պարգևների` ԽՍՀՄ  Պատվո նշան, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ շքանշաններ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ:
    Վաստակաշատ գիտնական Վլադիմիր Բարխուդարյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ:
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը ցավակցում են Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին:
    ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին` ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պողոտա, 24):                                                      

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
24.03.2017թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 520 033

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:10, 03/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am