National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
16/06/2021
ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

   Սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը որոշում ընդունեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ: 
   Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում:
   1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և  աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։ 
   Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերով ՖՀԻ-ում ձեռնարկվել և ղեկավարվել են աշխատանքներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության, քվանտային ինֆորմացիայի և աշխարհում նոր ձևավորվող ուղղություններով։ 
   Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին են ներգրավվել Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը:  Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 
   Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց: Այսօր այդ դպրոցի ներկայացուցիչները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի այլ առաջատար կենտրոններում։ Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների  և հոդվածների հեղինակ է։ 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   16.06.2021թ.


Notices
Publications in Press
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
This site has been visited
8 306 671

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:01, 18/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am