National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
16/02/2021
ՀՀ ԳԱԱ նախագահ՝ գիտության ֆինանսավորումն ավելացնելն ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան նոր օրենք մշակելը

   Սույն թվականի փետրվարի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում ՀՀ ԳԱԱ  նախագահության անդամների և  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:
   ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշեց. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետև կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք,  մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»: 
   Նա նշեց, որ եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը: «1991թ-ից մինչև հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով  հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
   Չնայած սուղ ֆինանասավորմանը՝  ՀՀ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի և գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ  շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800  գիտական կազմակերպությունների ցանկում:   
   Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում:  «ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ և փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 
   «Գիտությունը զարգանում է ի շնորհիվ գիտական արդյունքների քննարկման, ծրագրերի կազմման, ընդհանուր գաղափարախոսության զարգացման ձևով: Ակադեմիայի բրենդը նրանում է, որ նա նպաստում է գիտության զարգացմանը իր կառուցվածքով, իր ինստիտուտներով: ԳԱԱ բաժանմունքները ցանց են, որոնց շրջանակում  քննարկվում են գիտական հարցերը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ օրինագծում բացակայում է «ակադեմիա» հասկացությունը: Նա, մասնավորապես, առաջարկեց օրինագծի 26-րդ հոդվածը ձևակերպել հետևյալ կերպ. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան պետության կողմից հիմնադրած ոչ առևտրային գիտական կազմակերպություն է, որն ունի պետության կողմից սահմանված կարգով խորհրդատվություն տրամադրելու և հանրապետության հիմնարար հետազոտությունները համակարգելու իրավասություն»: 
   Ի պատասխան ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Այստեղ սկզբունքային շեշտ կա: Սա սկզբունքային միտք էր: Սա փլում է օրինագծի ամբողջ տրամաբանությունը»:
   ԳԱԱ-ի մյուս առաջարկն է 26-րդ հոդվածում ավելացնել 3-րդ կետ, որ ակադեմիան կարող է ստեղծել գիտական համագործակցային ցանցեր գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծմանն աջակցելու նպատակով՝ իրականացնելով այդ կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում: «Եթե կազմակերպության ֆինանսական, վարչական կառավարումն իրականացվելու է լիազոր մարմնի՝ նախարարության կողմից, ապա գիտամեթոդականը, գիտական հիմնարար ծրագրերը, նրանց արդյունքների, հաշվետվությունների գիտական քննարկումներն իրականացվեն ակադեմիական համակարգում»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:   
   Մյուս առաջարկն է հրաժարվել մեկ գիտական աստիճանի անցնելու դրույթից, պահպանել ասպիրանտուրայի ինստիտուտը գիտական կազմակերպություններում, որպես հիմնական օղակ, երիտասարդությանը գիտության մեջ ներգրավելու համար: 
   Մյուսը Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի հարցն էր: «Մենք համաձայն չենք, որ ԲՈՀ-ն է վերացվում: Մեր գիտության համար մենք առաջնահերթ պետք  ունենանք պետական լիազորված կառույց, որը վերահսկի այդ գործընթացը»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը: 
   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց. «Պետք է իրատես լինենք և հասկանանք, որ մենք այսօր գտնվում ենք տնտեսական և հասարակական բոլորովին այլ իրավիճակում: Խորհրդային Միությունն իր անսահման ֆինանսական ռեսուրսներով վաղուց այլևս չկա:
   Ես գտնում եմ, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունը միմյանցից անջատելը նպատակահարմար չէ: Այս երկու համակարգերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, և պետք է կարգավորումը տալ միասնական օրենքով: Ես համամիտ եմ, որ օրենքի նախագծում պետք է ամրագրել ֆինանսավորման կոնկրետ ծավալ` հաշվի առնելով գիտության շահը և պետության հնարավորությունները»:
   Ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Էդուարդ Ղազարյանը, Լենսեր Աղալովյանը, Աշոտ Սաղյանը, Յուրի Սուվարյանը, Գևորգ Պողոսյանը, Լևոն Թավադյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Հարությունյանը, Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի պետ, ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Վանյա Բարսեղյանը:  
   ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ ներկայացված որոշ առաջարկներ, մասնավորապես, ակադեմիային գիտական կազմակերպությունների գիտամեթոդական ղեկավարում իրականացնելու գործառույթ վերապահելու և այդպիսով հիմնարար հետազոտությունների համակարգում իրականացնելու, ինչպես նաև օրինագծում ֆինանսավորման հստակ ցուցանիշներ (առաջարկ է եղել ՀՆԱ-ի 4 տոկոսը) ամրագրելու առաջարկները կքննարկվեն «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ:
   
   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   16.02.2021թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
18/10/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
This site has been visited
7 512 706

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:49, 29/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am