National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/10/2020
ՀՀ ԳԱԱ-ն և նրա արտասահմանյան անդամները խստագույնս դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ակադեմիան կոչ է արել միջազգային գիտական կազմակերպություններին, գիտական կենտրոններին, տարբեր երկրների գիտությունների ակադեմիաներին և ԲՈՒՀ-երին, ողջ գիտական հանրությանը անտարբեր չմնալ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը, որի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր: Այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ՀՀ ԳԱԱ-ի կոչին առաջինն արձագանքեցին ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ՝  Բրիտանական գիտության ասոցիացիայի նախագահ, Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, Հահնեման համալսարանի պրոֆեսոր Սիմոն Սիմոնյանը, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետեր Լանգերը և պրոֆեսոր Ռալֆ Լյուդվիգը, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Սեյրանյանը, Սան Անտոնիոյում Տեխասի համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Սոս Աղայանը:
    Արձագանքելով ՀՀ ԳԱԱ-ի կոչին՝ Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզին գրել է. «Ինձ նման էթնիկ հայի համար անհնար է ականատես լինել մարտերի բռնկմանը հայկական տարածքի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղում և առանց սարսուռի հիշել ցեղասպանության մասին, որի հետևանքով տառապել են իմ նախնիներն ավելի քան մեկ դար առաջ: (“Erdogan sends mercenaries to tinderbox conflict in Caucasus”  (Էրդողանն ուղարկում է վարձկաններ, որպեսզի բորբոքի հակամարտությունը Կովկասում), առաջնորդող հոդված, սեպտեմբեր 29-ը, “The Times” պարբերական): Ավելի քան մեկ միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915 թվականին, ներառյալ իմ մեծ պապը և իր ընտանիքը բռնության ալիքի պատճառով, որն ուղեկցվում էր Օսմանյան կայսրության անկմամբ: Այն այժմ համարվում է և ճանաչվել է որպես ցեղասպանություն մի շարք երկրների կողմից՝ այդ թվում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա:
    Այսօր Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ կրկին բորբոքել է հակամարտությունը՝ ուղարկելով զորքեր և ծանր հրետանի, աջակցելու իր դաշնակից Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում, մտնելով Հայաստանի հետ առավել ծանր բախման մեջ: Տարածաշրջանում բռնության վերջին տարիների ամենալուրջ սրացումը ռիսկ է առաջացնում հարևան երկրների, այդ թվում Ռուսաստանի համար՝ վտանգի տակ դնելով տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքը:
    ՆԱՏՕ-ն պետք է շտապ գործի, զսպելու իր դաշնակցին՝  Թուրքիային, նախքան մենք կտեսնենք այդ մութ պատմության արյունոտ կրկնությունը»: Դենհամի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի այս գրությունը տպագրված է Լոնդոնի “The  Times” պարբերականում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
05.10.2020թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
18/10/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
This site has been visited
7 511 162

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:11, 28/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am