National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
08/07/2020
Անցկացվեց Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված առցանց գիտաժողով

    Հուլիսի 6-ին մեկնարկեց եռօրյա առցանց գիտաժողով՝ նվիրված հայ մեծ  բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, Հայոց Նահապետ Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200- ամյակին: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: «Արժևորել Ղևոնդ Ալիշանի հիշատակը նշանակում է հետադարձ հայացք նետել մեր ժողովրդի անցած պատմական ուղուն, ստեղծած մշակութային անանց արժեքներին և գրականությանը, ինչպես նաև այդ ամենի ուսումնասիրման գործում արժևորել Մխիթարյան միաբանության դերը, որովհետև ինչպես իրավացիորեն նշվել է տարբեր հետազոտողների կողմից, Ալիշանը դարձավ Մխիթարյան հայագիտության և Մխիթարյանների ստեղծած ողջ գրականության հանրագումարը: Ուրախությամբ պետք է նշել, որ գիտաժողովն այնպես է կառուցված, որ յուրաքանչյուր նիստ ներկայացնում է Ալիշանի գիտական ժառանգության մի բնագավառը՝ պատմագիտություն, պատմական աշխարհագրություն, գրականագիտություն, գրականություն և արվեստ: Բաժանմունքներից յուրաքանչյուրն իր հերթին ներառում է տվյալ բնագավառին վերաբերող այն հարցերը, որոնց անդրադարձել է Ալիշանը: Գիտաժողովն առավել ցայտուն վեր կհանի հայ գրականության և հայագիտության զարգացման գործում Ալիշանի ունեցած դերը, կընդգծվի այն ներդաշնակ միասնությունը, որ կար Ալիշան գրողի, գիտնականի և հայրենասերի միջև, որը պայմանավորեց նրա անանց հմայքը»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ  Ալիշանի հոբելյանին նվիրված այս գիտաժողովը նոր սկիզբ կդառնա Հայոց Նահապետի գիտագրական ժառանգության ուսումնասիրության գործում:

20200708_1.jpg

  Ողջույնի ելույթներով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Տ. Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վահան Տեր-Ղևոնդյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար բանասիրական գիտությունների դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Այնուհետև տեղի ունեցավ Մխիթարյան միաբանության հայրերից Վահան վարդապետ Օհանյանի՝  Ղևոնդ Ալիշանի նամակագրական ժառանգությունն ամփոփող ժողովածուի էլեկտրոնային տարբերակի շնորհանդես-ներկայացումը: Ցուցադրվեց Ղևոնդ  Ալիշանին նվիրված վավերագրական ֆիլմ, որը պատրաստվել է Վենետիկում: 
    Եռօրյա գիտաժողովին մասնակցում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, ԲՈՒՀ-երի, Մխիթարյան միաբանության, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշատողներ, վարդապետներ: 
Գիտաժողովի թեմատիկ նիստներում նրանք հանդես կգան շուրջ 60 գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով  Ղևոնդ Ալիշանի գիտագրական ժառանգությունը: Կվերլուծվեն Ալիշանի ստեղծագործությունները,   կներկայացվի, թե ինչպես է Հայոց Նահապետի կերպարն արտացոլվել հայ գրականության և արվեստի մեջ: Մեծ թիվ են կազմում Ալիշանի դեռևս անտիպ աշխատանքները, որոնց մասին տեղեկություններ կտրվեն գիտաժողովի ընթացքում և կներկայացվեն դրանց հրատարակության հետ կապված հարցերը։Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան):
Ղևոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս–Մարգարի Ալիշանեան) ծնվել է 1820թ. հուլիսի 6-ին Կոստնանդնուպոլսում՝ դրամագետ–հնագետի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը տեղի Չալըխյան վարժարանում ստանալուց (1830-1832թթ.) հետո ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների դպրոցում (1832-1841թթ.)։ Հետագայում աշխատել է Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850թթ., ապա՝ 1866-1872թթ.), տեսուչ (1848-ից), «Բազմավեպ»-ի խմբագիր (1849-1851թթ.), ուսուցիչ Փարիզի Մուրատյան վարժարանում (1859-1861)։ 1872թ-ից ամբողջովին նվիրվել է գիտական գործունեության։ Եղել է Ֆրանսիական ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886թ.), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։ 
    Իր գիտական հսկայական ժառանգությամբ Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
Ղևոնդ Ալիշանը մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9–ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

ՀՀ ԳԱԱ գեղեկատվական-վերլուծական ծառայություն
08.07.2020թ.

20200708_2.jpg


Notices








On June 9–12, 2026, the Scientific Center of Zoology and Hydroecology of the NAS RA and Yerevan State University is organizing the 2nd International Conference with the title "Biodiversity, Conservation and Climate Change (TOWARD COP17)" (YSU, 1 Alek Manukyan Street)

On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 16-17, 2026, the Institute of Arts of NAS RA and "Karin" Scientific Center are organizing a Danceological Conference with the title of "Ethos-Idea-Identity: From Tradition to Modernity" (c. Yerevan)

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
29/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա | Քվանտային տեխնոլոգիաների հիմքում ընկած երևույթներ
boon.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
This site has been visited
7 753 672

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:55, 30/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am