National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ruben I. Azizyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
03/07/2019
Երբ պաշտոնյան սեփական հավակնությունները վեր է դասում գիտության շահերից

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) գիտության կոմիտեի (ԳԿ) նախագահ Սամվել Հարությունյանը www.hetq.am ինտերնետային թերթում 20.06.2019թ. հրապարակված «Տարեց գիտնականներին չեն ստիպում, բայց խրախուսում են կենսաթոշակի գնալ» վերնագրով հարցազրույցում իր կարծիքն է հայտնում «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի վերաբերյալ, որի կապակցությամբ ԳԱԱ նախագահությունն իր վրդովմունքն է արտահայտում և ներկայացնում որոշ նկատառումներ: 
    Նախ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագծի մշակումը և քննարկումները սկսվել էին դեռևս 2009թ., և 2010թ. աշնանն այն ամբողջական տեսքով պատրաստ էր: ՀՀ գործող ընթացակարգով բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպություների, այդ թվում՝ ԿԳՆ գիտության կոմիտեի դրական կարծիքներով 2011թ. ապրիլին «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի դրույթները համահունչ են ՀՀ բոլոր օրենքների, այդ թվում՝ 2000թ-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի դրույթներին:
    Ինչ վերաբերում է հոդվածում նշված «ԳԿ նախագահն ասում է, որ դեռ 2011-ին քննարկման էր դրվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով այն մի կողմ էր դրվել ու փոխարենը նույն տարում ընդունվել էր «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը» պարբերությանը, ապա դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում: ԳԿ-ի կողմից մշակված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը քննարկման էր ներկայացվել այն ժամանակ, երբ արդեն «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ՀՀ նախագահի կողմից ստորագրված էր: Նշենք նաև, որ ԳԿ-ն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծը ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին և կազմակերպություներին, այդ թվում՝ ԳԱԱ-ին  քննարկման էր տրամադրել 2012թ-ին, որի վերաբերյալ սահմանված ձևաչափով կարծիքները ներկայացվել են 2012թ. մայիս-հունիս ամիսներին: Ավելին, ԳԿ-ն ներկայացված առարկությունների և առաջարկությունների հաշվի առնմամբ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագիծն ամբողջական տեսքով հանրային քննարկման նպատակով հրապարակել է 2012թ. սեպտեմբերի 6-ին  «Հայաստանի Հանրապետություն» (թիվ 160) թերթում: Այն, որ ԳԿ նախագահը չի հիշում ԳԿ-ի կողմից մշակված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի նոր նախագծի չընդունման պատճառները, ապա անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նրան, որ հիմնական պատճառը եղել է օրենքի նոր նախագծի վերաբերյալ 13 նախարարություններից, կառավարության աշխատակազմից, վարչապետի խորհրդականից և բազմաթիվ կազմակերպություններից ներկայացված 100-ից ավելի դիտողությունները և առաջարկությունները:
    Այն, որ Սամվել Հարությունյանը հոդվածում նշում է. «Ակադեմիայի մասին օրենքը բավականին անորակ է, կառույցին վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն», զարմանք է հարուցում: Հարկ ենք համարում հիշեցնել ԳԿ նախագահին, որ ՀՀ նախարարությունները մշակում և իրականացնում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված գործունեության ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը, մինչդեռ, համաձայն «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի, ԳԱԱ-ն կազմակերպում, իրականացնում և համակարգում է հիմնարար և կիրառական հետազոտությունները: Ավելին, ԳԱԱ-ն չունի որևէ ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականության մշակման և իրականացման լիազորություններ: Հետևաբար, Սամվել Հարությունյանի ասածը, որ ԳԱԱ-ին «վերագրված են այնքան լիազորություններ, որ միաժամանակ չունեն անգամ 7 նախարարություն»,  հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի: Ավելորդ չէ նշել, որ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի նախագիծը ժամանակին մանրամասն փորձաքննություն է անցել նաև ՀՀ արդարադատության նախարարության մասնագետների և ՀՀ ճանաչված իրավաբանների կողմից: Անհրաժեշտ ենք համարում նաև փաստել այն, որ 2011թ-ից սկսած «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը ՀՀ գործող օրենքներին համահունչ նպաստել է ԳԱԱ համակարգի ամբողջական և բնականոն գործունեությանը: 
    Հարցազրույցում Սամվել Հարությունյանը ասում է. «թե անձամբ պնդում էր, որ չեղարկեն ակադեմիայի մասին օրենքը, ...» և «նշում է, որ 2016-ին կարծես հաջողվել էր համոզել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին իրականացնել իրենց առաջարկը»: Նրա այսպիսի վերաբերմունքը և նմանատիպ անհիմն հայտարարությունները վնասում են ոչ միայն ԳԱԱ-ում, այլ նաև ՀՀ-ում գիտության զարգացմանը և առնվազն հարիր չէ ՀՀ գիտության ոլորտի պատասխանատուին՝ ԳԿ նախագահին: ԳԿ նախագահը կարող էր ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնավորման բաժնում հստակ շարադրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի վերաբերյալ իր այդ  տեսակետը, որը այն ժամանակ չի եղել: Այս ամենը փաստում են ԳԿ նախագահի սեփական ամբիցիաների վեր դասելը գիտության շահերից և հետին ամսաթվով դրանց անհիմն դրսևորումները:
    Հարկ ենք համարում նաև նշել, որ ինչպես 2012թ., այնպես էլ 2017թ. ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերով նախատեսված և ԳԿ-ի կողմից ներկայացված «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծերի վերաբերյալ բազմաթիվ դիտողությունների և բացասական կարծիքների պատճառով այդ նախագծերը հետագա ընթացք չեն ստացել:

ՀՀ ԳԱԱ նախագահություն
03.07.2019թ.


Notices








On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On 22–26 September, 2025, Institute for Informatics and Automation problems of NAS RA organizes the 15th International Conference on "Computer Science and Information Technologies - CSIT-2025" (Yerevan, Armenia)

On 22-26 September, 2025, the Institute of Mechanics NAS RA organizes IX international conference "Topical Problems of Continuum Mechanics" (Tsakhkadzor, Armenia)

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
This site has been visited
7 396 458

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:51, 28/07/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am