National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
28/09/2026
ՀՀ ԳԱԱ-ում կքննարկվեն արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերները գիտության, արդյունաբերության և կենսաբժշկության ոլորտներում

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Արհեստական բանականությունը գիտության և արդյունաբերության մեջ․ հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանը: Հիմնական զեկուցմամբ հանդես կգա աշխարհահռչակ գիտնական, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը։ 

Կլոր սեղանին կմասնակցեն Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի Նյութերի նախագծման լաբորատորիայի ղեկավար, Սբերբանկի համալսարանի գիտական ղեկավար, ՌԳԱ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արտեմ Օհանովը,  ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանը,  Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, պրոֆեսոր Միխայիլ Շվիդկոյը, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի ռեկտոր, Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար ֆիզիկաքիմիական ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ՌԳԱ ակադեմիկոս Յուլիա Գորբունովան, «Կոմերսանտ» հրատարակչական տան գլխավոր տնօրենի տեղակալ Վիկտոր Լոշակը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, պրոֆեսոր Վլադիմիր Կորենկովը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սանդոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի թվայնացման գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Պոպովը։

Կլոր սեղանի ժամանակ կքննարկվեն արհեստական բանականության ազդեցությունը գիտական հայտնագործությունների վրա, ինչպես նաև հիմնարար գիտության, արհեստական բանականության, գիտական հաշվարկների և արդյունաբերության հատման կետում առաջացող նոր հնարավորությունները։

Կքննարկվի մարդու և արհեստական բանականության փոխկապակցվածությունը, հաշվարկային և փորձարարական ենթակառուցվածքների դերը, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման և կիրառման ոլորտում աճող համագործակցությունը։ Առանձին ուշադրություն կդարձվի արհեստական բանականության վրա հիմնված նորարարությունների հնարավորություններին և մարտահրավերներին։

Իսկ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Արհեստական բանականությունը կենսաբժշկության, դեղագործության և նյութագիտության մեջ․ գենոմային տվյալներից մինչև նոր դեղամիջոցներ և նյութեր» կլոր սեղանը։ Զեկուցումներով հանդես կգան Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի նյութերի նախագծման լաբորատորիայի ղեկավար, Սբերբանկի համալսարանի գիտական ղեկավար, ՌԳԱ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արտեմ Օհանովը,  ՌԳԱ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Հարություն Ավետիսյանը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Կենսաբանական գործընթացների համակարգչային մոդելավորման լաբորատորիայի վարիչ Կարեն Նազարյանը և Հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման լաբորատորիայի վարիչ Հովակիմ Զաքարյանը, ֆիզիկատեխնիկական գիտությունների դոկտոր Սևակ Սարգսյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Զավեն Նավոյանը։ Կլոր սեղանը կվարեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը։

Այս կլոր սեղանի ժամանակ կքննարկվեն կենսաբժշկության, գենոմիկայի, դեղագործության և նյութագիտության ոլորտներում արհեստական բանականության մեթոդների կիրառման և զարգացման ժամանակակից ուղղությունները, կներկայացվեն հայկական գիտական և կրթական կազմակերպությունների և ռուսական գիտական կենտրոնների նախագծերը։ 

Կլոր սեղաններն անցկացվում են Հայաստանում Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (Ռուսաստանի Դաշնություն) օրերի շրջանակում՝ նվիրված ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
28․09․2026թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 357 708

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:35, 28/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am