National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
11/09/2026
Հայաստանը՝ Եվրոպայի և Հնդկաստանի գիտական ու մշակութային երկխոսության հարթակ

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Արևելագիտության ինստիտուտում անցկացվեց «Europe’s Representations of India: Texts, Images and Encounters (ESIND)» միջազգային գիտական ցանցի 2-րդ համաժողովը։

ESIND-ը Եվրոպական միության European Cooperation in Science and Technology (COST) ծրագրի շրջանակում գործող միջազգային գիտական ցանց է, որը միավորում է տարբեր երկրների գիտնականների և հետազոտողների՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև պատմական, մշակութային և գիտական փոխառնչությունների բազմակողմանի ուսումնասիրման նպատակով։ ESIND COST Action-ի շրջանակում ակնկալվում է համատեղ հետազոտական ցանցերի ձևավորում, երիտասարդ հետազոտողների շարժունակության ընդլայնում, թվայնացված գիտական ռեսուրսների և տվյալների փոխանակում և նոր համատեղ նախագծերի ձևավորումը, որոնք ապագայում կարող են զարգանալ COST ցանցային համագործակցությունից դեպի ավելի լայն եվրոպական և միջազգային հետազոտական ծրագրեր։

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի և արտերկրից ժամանած 55 հետազոտողներ և գիտնականներ։ Մասնակիցներին ողջունեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։ Նա ընդգծեց, որ համաժողովը հնարավորություն է ամրապնդելու Հայաստանի և Եվրոպայի գիտական համայնքների միջև կապերը և նոր բովանդակություն հաղորդելու հետագա համագործակցությանը։ «Նման բազմազգ գիտական միջավայրի ձևավորումն ինքնին վկայում է այն մասին, որ գիտական համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա ազգային ու տարածաշրջանային սահմաններից։ Մենք համոզված ենք, որ համատեղ գիտական աշխատանքի համար անհրաժեշտ է ոչ միայն տարբեր երկրների, այլև տարբեր գիտակարգերի, մեթոդաբանությունների և գիտական ավանդույթների երկխոսություն։ Այս համատեքստում Արևելագիտության ինստիտուտը կարող է հանդես գալ որպես այդ երկխոսության հարթակ, իսկ երբեմն նաև կապող կամուրջ», - ասաց Գոհար Իսկանդարյանը։

Ներկայացնելով ինստիտուտի գործունեությունը՝ նա կարևորեց գիտական ուղղությունների բազմազանությունը՝ նշելով, որ այն  հնարավորություն է տալիս տարածաշրջանային գործընթացներին մոտենալ ոչ միայն մեկ գիտակարգի կամ մեկ ժամանակաշրջանի տեսանկյունից, այլ համադրել պատմագիտական, աղբյուրագիտական, քաղաքական, սոցիալական, մշակութաբանական և աշխարհաքաղաքական մոտեցումները։

«Արևելագիտության ինստիտուտի գիտական ներուժը ներառում է տասնամյակների ընթացքում ձևավորված գիտական դպրոցներ, աղբյուրագիտական ավանդույթ և կուտակված գիտական ժառանգություն։ Վերջին տարիներին մենք ձգտում ենք ընդլայնել ինստիտուտի գործունեության շրջանակը և գիտական արդյունքները կապել միջազգային ու հանրային երկխոսության գործընթացների հետ։ Այս համատեքստում գիտական դիվանագիտությունը դարձել է մեր ինստիտուտի կարևոր ուղղություններից մեկը։ Մենք կարևորում ենք այն միջավայրը, որտեղ գիտական հետազոտությունը կարող է երկխոսության մեջ մտնել պետական քաղաքականության, դիվանագիտական փորձի և տարածաշրջանային գործընթացների մասնագիտական գնահատման հետ», - ասաց Գոհար Իսկանդարյանը։

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը նշեց, որ հայ և հնդիկ ժողովուրդների միջև կապերը ներառում են մշակութային առնչություններ, ավանդույթներ և մտավոր կյանքի զարգացում։ «Հայ-հնդկական դարավոր առնչությունները վկայում են մեր ժողովուրդների միջև ձևավորված բազմաշերտ կապերի մասին։ Այս միջոցառումը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանի, Հնդկաստանի և Եվրոպայի միջև ակադեմիական ու մշակութային արդյունավետ փոխանակումները», - ասաց Անահիտ Կարապետյանը։

ՀՀ-ում Հնդկաստանի հյուպատոս Ադիթյա Կումար Պանդեյը նշեց, որ համաժողովը կնպաստի Հնդկաստանի հարուստ քաղաքակրթության, ժառանգության և ժամանակակից ձեռքբերումների մասին իրազեկվածության բարձրացմանը։ «Հայաստանը պատմականորեն ծառայել է որպես կամուրջ տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների և մտավոր ավանդույթների միջև՝ ձևավորելով երկխոսության համար նպաստավոր միջավայր։ Հնդկաստանի և Եվրոպայի միջև հարաբերություններն ունեն երկար և հետաքրքիր պատմություն։ Մեր հասարակությունների փոխառնչությունները խթանել են փոխադարձ հետաքրքրություն՝ նպաստելով գիտական փոխանակումներին և Հնդկաստանի ու հնդկական քաղաքակրթության վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների ձևավորմանը», -  ասաց Ադիթյա Կումար Պանդեյը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
11․09․2026թ․


Notices
Publications in Press
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

Երևանում տեղի կունենա «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդները» XII միջազգային գիտաժողովը
hesc.am
28/08/2026

Մանկավարժության արդի խնդիրները. Բուն զրույց. գիտություն
boon.am
26/08/2026

Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել
1lurer.am
This site has been visited
8 211 405

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:37, 11/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am