National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
07/07/2026
Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացան Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Գիտությունը դուրս էր եկել լաբորատորիայից և տեղափոխվել սրճարան։ 
Հուլիսի 3-ին «The Academy People»-ում անցկացված «Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը» գիտական սրճարանի (Science Café) ձևաչափով հանդիպմանը գենետիկայի ոլորտի գիտնականները ներկայացրին Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրությունները։

Միջոցառումը վարեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։ «Հայաստանն ունի ամուր գիտական ներուժ մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային գենետիկայի, գենոմիկայի, գենետիկական ճարտարագիտության և էկոլոգիական գենետիկայի ոլորտներում», - ասաց Ռուբեն Հարությունյանը՝ կարևորելով Հայաստանի և արտերկրի գիտական կառույցների միջև ձևավորված ակտիվ գործընկերությունն ու համատեղ հետազոտական ծրագրերը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց հայկական գենոմի ուսումնասիրությունները, որոնք ավելի քան երկու տասնամյակ իրականացվող գիտական հետազոտությունների արդյունք են։ Նա անդրադարձավ հայկական բնակչության գենետիկական առանձնահատկություններին, ծագումնաբանական հետազոտություններին և բացատրեց, թե ինչպես են գենոմային ուսումնասիրություններն օգնում ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի պատմական ձևավորումն ու գենետիկական ժառանգությունը։


Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ռոքսանա Զախարյանը խոսեց մի շարք կարևոր նախագծերի մասին, այդ թվում՝ AMADEE 24 Մարսի անալոգային առաքելության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, Միջերկրածովյան ընտանեկան տենդի գենետիկական հետազոտությունների և գենոմի խմբագրման ժամանակակից տեխնոլոգիաների ու դրանց զարգացման հեռանկարների։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող Քրիստինե Մարգարյանը ներկայացրեց Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները։ Նա ընդգծեց, որ այս հետազոտությունները կարևոր նշանակություն ունեն տեղական խաղողի սորտերի պահպանման, գենետիկական բազմազանության գնահատման, արժեքավոր գենետիկական ռեսուրսների բացահայտման համար։

«Գենետիկան Հայաստանում․ այսօր և վաղը»․ ինտերակտիվ հանդիպումն անցկացվեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում (European Researchers’ Night in Armenia (ERNA) նախագծի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» (MSCA) ծրագրի շրջանակում։ Նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» (ԳՆԳԱԿ) հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» (EIF) հիմնադրամը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
07․07.2026թ․


Notices
Publications in Press
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
This site has been visited
7 875 566

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:21, 08/07/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am