National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
22/06/2026
Գիտնականները քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 22-ին մեկնարկեց «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կազմակերպել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ Նպատակն է խթանել Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացումը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորումը։

Մեկ հարկի տակ են համախմբվել հայտնի գիտնականներ, հետազոտողներ և ուսանողներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Մալազիայից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից՝ քննարկելու  ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանն ասաց․ «Ներկայում Հայաստանը գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացնում է խորքային և լայնածավալ բարեփոխումներ։ Մեր նոր ռազմավարության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ամրապնդումը։ Գիտությունն իր էությամբ միջազգային է, վեր է քաղաքականությունից և սահմաններից և մարդկության զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկն է։ Ռազմավարության կարևոր ուղղություններից է

երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգրավումը։ Միջազգային գիտական դպրոցը կնպաստի երիտասարդ գիտնականների ակտիվացմանը և նրանց ներգրավմանը միջազգային լայն համագործակցություններում։ Վստահ եմ, որ այս միջոցառումները կխորացնեն գիտական կապերը և կհանգեցնեն նոր համագործակցությունների», - ասաց Արամ Պապոյանը։ 

«Այս տարի առաջին անգամ դպրոցն ու գիտաժողովը դարձան մեկ ընտանիք։ Գիտական դպրոցի պատմությունը սկսվել է 2002 թվականին՝ Սևանա լճի ափին, իսկ գիտաժողովը՝ 2009 թվականին։ Աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ հավաքվում են Հայաստանում՝ ներկայացնելու իրենց բացահայտումները ֆիզիկայի ոլորտում։ Մեր նախորդ դասախոսություններից և զեկույցներից շատերը հրապարակվել են միջազգային գիտական ամսագրերում։ Վստահ եմ, որ այս աշխատանքներն էլ կնպաստեն գիտության զարգացմանը», - իր ելույթում ասաց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։ 

Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սուլթան Դաբագովն իր ելույթում նշեց․ «Հատկապես հաճելի է կրկին լինել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Այս շենքն աստիճանաբար դարձել է մեր հանդիպումների ավանդական վայրերից մեկը։ Ուստի, առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային մեր քննարկումներին աջակցելու համար։ Գիտական այս միջոցառումները հնարավորություն են աշխարհի առաջատար մասնագետների հետ քննարկելու ոլորտի հիմնական և հրատապ խնդիրները և մարտահրավերները, որոնք պետք է լուծվեն ապագայում։ Հուսով ենք, որ հենց այս շաբաթվա ընթացքում կայանալիք քննարկումներից կծնվեն նոր լուծումներ և նոր գաղափարներ», - ասաց Սուլթան Դաբագովը։

 

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կշարունակվեն հունիսի 23-24-ին՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 25-28-ին՝ Ջերմուկում։ Կքննարկվեն տարբեր միջավայրերի հետ ճառագայթային փնջերի և մասնիկների փոխազդեցությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրներն ու դրանց կիրառությունները, ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանության և աստղագիտության մեջ, ինչպես նաև ֆունկցիոնալ նյութերն ու բյուրեղների աճը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
22.06.2026թ․

Photogallery

Notices
Publications in Press
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
This site has been visited
8 305 651

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:01, 18/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am