National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
19/06/2026
ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկեն «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը

Սույն թվականի հունիսի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) կմեկնարկեն «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։ Միջոցառումները կազմակերպում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ 

Միջոցառումների նպատակն է քննարկել  ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները։ Կձևավորվի հարթակ երիտասարդների համար հանրահայտ գիտնականների հետ համատեղ հետազոտություններ պլանավորելու՝ անդրադառնալով ինչպես հիմնարար գիտական խնդիրներին, այնպես էլ կիրառական հարցերին։ 

Միջոցառումները միտված են Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։ 

Քննարկման հիմնական թեմաներ են՝ տարբեր միջավայրերի հետ ճառագայթային փնջերի և մասնիկների փոխազդեցությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրներն ու դրանց կիրառությունները, ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանության և աստղագիտության մեջ, ինչպես նաև ֆունկցիոնալ նյութերն ու բյուրեղների աճը։ 

Միջոցառումները կունենան ավելի քան 150 մասնակից, այդ թվում՝ հայտնի գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ և ուսանողներ Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Մալազիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից, Իրանից։
Հունիսի 23-24-ին միջոցառումները կշարունակվեն Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում (ք. Երևան, Հր. Ներսիսյան 25), իսկ 25-28-ին՝ Ջերմուկում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19.06.2026թ․


Notices
Publications in Press
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
This site has been visited
8 297 774

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:01, 18/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am