National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
12/06/2026
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Հաճյանը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և հայկական մաթեմատիկան ծանր ու անդառնալի կորուստ կրեցին։ Ս․թ․ հունիսի 6-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկահայ հայտնի մաթեմատիկոս, Հայաստանի ու հայկական մաթեմատիկայի նվիրյալ Արշակ Հաճյանը։

Արշակ Հաճյանը ծնվել է 1930 թվականին՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Քոլեջում սովորելու տարիներից տարվել է մաթեմատիկայով և 1950-ականների սկզբին որոշել է շարունակել ուսումը Միացյալ Նահանգներում, որտեղ սովորել է Փենսիլվանիայի, ապա՝ Չիկագոյի համալսարաններում։

Մաթեմատիկական հետազոտությունները սկսել է ժամանակի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկի՝ Շիզուո Կակուտանիի ղեկավարությամբ։ Պրոֆեսոր Կակուտանին Հաճյանին ուղղորդեց դեպի Է. Հոփֆի էրգոդիկ տեսության վերաբերյալ հայտնի աշխատանքը: Հաճյանն անմիջապես հետաքրքրություն ցուցաբերեց անվերջ չափման տարածությունների ոլորտում հետազոտությունների նկատմամբ և ժամանակի ընթացքում դարձավ այդ տեսության առաջատար մասնագետներից մեկը:

Միասին նրանք կառուցեցին էրգոդիկ չափի պահպանմամբ ձևափոխությունների մի շարք օրինակներ, որոնք  բացահայտում էին անվերջ չափ ունեցող տարածություններում էրգոդիկ ձևափոխությունների յուրահատկությունները։ Այս օրինակներից ամենահայտնիներից մեկն այժմ կոչվում է Հաճիան-Կակուտանիի ձևափոխություն։


Արշակ Հաճյանը երկար տարիներ աշխատել է Բոստոնի Հյուսիսարևելյան համալսարանում և միայն ութսունն անց տարիքում է անցել վաստակած հանգստի։

Մաթեմատիկայից զատ նա մեծ հայրենասեր էր, ողջ գիտակցական կյանքում  ջանում էր օգտակար լինել Հայաստանին և հայկական մաթեմատիկայի զարգացմանը։ Դեռ սովետական տարիներին նա այցելում էր Հայաստան՝ Մաթեմատիկայի ինստիտուտ, կապեր հաստատում հայ մաթեմատիկոսների հետ, բայց նրա գործունեությունը բուռն զարգացում ստացավ անկախության տարիներին։

Դժվարին 1990-ականներին նա պայքարում էր Հայաստանում մաթեմատիկական հետազոտությունների պահպանման և շարունակականության համար։ Այդ տարիներին նա Մաթեմատիկայի ինստիտուտ բերեց առաջին անհատական համակարգիչների բաղադրիչները և հավաքեց դրանք՝ շարունակելով այդ գործը տարիներ շարունակ: 

Հաճյանի նախաձեռնությամբ և սեփական միջոցներով 1998 թվականին հիմնադրվեց «Հետազոտական մաթեմատիկա» հիմնադրամը, որը կարևոր դեր խաղաց երկրում մաթեմատիկական հետազոտությունների շարունակման գործում՝ կրթաթոշակներ տրամադրելով Մաթեմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներին, վճարելով մաթեմատիկոսների գիտական գործուղումները և արտասահմանյան մասնագետների ընդունելությունները, աջակցելով միջազգային գիտաժողովների կազմակերպմանը: Հիմնադրամի միջոցներով վերանորոգվեց ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, բացվեց Մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին համակարգչային սենյակը։ Այսօր էլ հիմնադրամը գործում է՝ իր նշանակալի ավանդը բերելով Հայաստանում մաթեմատիկայի զարգացման գործին։

Նույնիսկ պատկառելի տարիքում Արշակ Հաճյանը պահպանել էր իր անսպառ եռանդը․ տարին մի քանի անգամ այցելում էր Երևան, մասնակցում գիտաժողովների և հետևում հիմնադրամի գործունեությանը։

Ականավոր մաթեմատիկոս, մեծ հայրենասեր ու բարերար, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արշակ Հաճյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։

ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ
ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ 
12.06.2026թ.


Notices
Publications in Press
20/07/2026

«Ուսապարկերով» թռչունները. գիտնականներին հաջողվել է վայրի բնության մեջ նշադրել մորուքավոր անգղի ծնողին ու ձագին
hetq.am
17/07/2026

Գենետիկայի ոլորտի առաջատար գիտաշխատողները Science Cafe ձևաչափով կիսվեցին իրենց հետազոտությունների արդյունքներով
hesc.am
16/07/2026

Մշտադիտարկման շրջանակում ԲԿԳԿ աշխատանքային խումբն այցելել է Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
hesc.am
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
This site has been visited
7 927 005

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:36, 30/07/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am