National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
27/05/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ Հայ օգնության ֆոնդի կողմից դրամաշնորհների հանձնման արարողությունը

Սույն թվականի մայիսի 26-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների հանձնման արարողությունը: Այս տարի դրամաշնորհ ստացավ 10 գիտական խումբ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը 7․500 դոլարին համարժեք դրամ է:  

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՕՖ-ի փոխտնօրեն, ԳԿՀԱՀ-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը, ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը, գիտաշխատողներ ՀՀ տարբեր գիտական կառույցներից։ 

Շնորհավորելով շահառու գիտական խմբերի մասնակիցներին՝ Ռուբեն Հարությունյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ն, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի համաձայն, իրականացնելու է Հայաստանում գիտական փորձաքննական գործունեություն՝ հանդես գալով որպես գլխավոր փորձագիտական կառույց։ Այս համատեքստում նա կարևորեց ՀՕՖ-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ նոր կարգավիճակով այն կարող է առավել ընդլայնվել։

ԳԿՀԱՀ-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը նշեց, որ տարեցտարի աճում է դրամաշնորհային մրցույթներին դիմողների քանակը, իսկ 2026 թվականն աննախադեպ է եղել։ 166 հայտերից ընտրվել է 10-ը։ 

ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը  նշեց, որ իրական զարգացում ունենում են հենց այն երկրները, որոնք ճիշտ ներդրում են կատարում գիտության մեջ։

Նշվեց, որ անցած 26 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհրդին ներկայացվել է 3732 դիմում-առաջարկ, որոնցից դրամաշնորհ ստացել է 632 գիտական խումբ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 3 միլիոն 267,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
27.05.2026թ.


Notices
Publications in Press
24/06/2026

3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
1lurer.am
23/06/2026

Անվանի ֆիզիկոսները Երևանում քննարկում են ճառագայթների և մասնիկների դերը բժշկության և այլ ոլորտներում
1lurer.am
22/06/2026

Հնագիտական նոր բացահայտումներ՝ Արգիշտիխինիլի հնավայրում
1lurer.am
14/06/2026

Համադպրոցական գիտության փառատոնի հաղթող նախագծերից մեկը 3-րդ մրցանակի է արժանացել ԱՄՆ միջազգային գիտական մրցույթում
1lurer.am
This site has been visited
7 885 669

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:00, 10/07/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am