National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
20/05/2026
ERNA նախագծի մեկնարկային հանդիպումը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի մայիսի 18-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ "European Researchers’ Night in Armenia" (ERNA) նախագծի մեկնարկային հանդիպումը։ ERNA նախագիծը հաղթել է "MSCA & Citizens 2025" մրցույթում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» ծրագրի շրջանակում (MSCA)։ ERNA նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ 

Հանդիպման մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

«ERNA նախագիծը կդառնա նոր և յուրահատուկ համագործակցության հարթակ գիտության, կրթության, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների և հասարակության միջև՝ խթանելով անմիջական երկխոսությունը, բարձրացնելով գիտության և նորարարության մասին հանրային իրազեկվածությունը», - իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Նա նշեց գիտնականի դերը ժամանակակից հասարակության և երկրի տնտեսության զարգացման ու պաշտպանության ամրապնդման գործում։ «Այս նախագծի շրջանակում  գիտնականները, երիտասարդ հետազոտողները, ուսանողները հնարավորություն կունենան շփվել ուսուցիչների և դպրոցականների հետ՝ հանրամատչելի կերպով ներկայացնելով գիտության զարմանալի աշխարհը։ Նրանք դա կիրականացնեն գիտափորձերի, ցուցահանդեսների, դասախոսությունների և ինտերակտիվ ծրագրերի միջոցով։ Այս լայնածավալ միջոցառումների իրականացման համար ակնկալում ենք ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, շահագրգիռ համայնքապետարանների աջակցությունը։ Վստահ եմ՝ համընդհանուր ուժերով կհասնենք նպատակին», - ասաց Աշոտ Սաղյանը։

 

Սարգիս Հայոցյանը նշեց, որ գիտության հանրայնացումը գիտության ոլորտի զարգացման ռազմավարության ամենակարևոր սյուներից է։ «Այն ամենը, ինչ պետությունն արեց գիտության ոլորտում՝ ֆինանսավորման ավելացում, տեխնիկական հագեցում, առանձնահատուկ վերաբերմունք, մեզ հանգեցրեց այն մտքին, որ այժմ «գնդակը» գտնվում է գիտության դաշտում, ու գիտության խնդիրն է ցույց տալ իր նշանակությունն ու դերը հասարակության կյանքում և պետության մեջ։ Այս ոլորտը սնվում է հասարակության գեներացրած միջոցներով՝ պետական բյուջեով, և մեզ պետք է առավելագույն արդյունավետություն նման նախագծերից։ Այս մեծ պատասխանատվությունը պետք է կարողանանք պատշաճ կերպով կրել», - ասաց Սարգիս Հայոցյանը։

ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության պետ Սոֆի Աճեմյանը նշեց, որ ERNA նախագծի շրջանակում գիտահանրամատչելի միջոցառումների արդյունքում լայն հասարակությանը կներկայացվեն գիտության կարևորությունն ու առանձնահատկությունները և դերը ժամանակակից հասարակության զարգացման գործում։

Առաջիկա երկու տարիներին նախատեսվում է ավելի քան 220 միջոցառում և շուրջ 40․000 մասնակից։ ERNA-ի հիմնական միջոցառումը պլանավորվում է անցկացնել 2026 և 2027 թվականներին՝ սեպտեմբերի վերջին ուրբաթ և շաբաթ օրերին, Երևանում, Վանաձորում և Գյումրիում։

Նախագծի գործողությունները ներկայացրեց ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչության միջազգային կապերի պատասխանատու Անահիտ Խաչիկյանը։ «Մեր նպատակն է ERNA-ի գովազդային արշավը հասցնել բոլոր մարզեր՝ ապահովելով ուսուցիչների և դպրոցականների ակտիվ մասնակցությունը լայնածավալ միջոցառումներին։ Այստեղ կարևոր է նաև ներառականության ապահովումը, և պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցության համար», - նշեց Անահիտ Խաչիկյանը։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին նախագծի հիմնական գործողությունները, հասարակության և շահառու կողմերի ներգրավման արդյունավետ ուղիները՝ գիտության նկատմամբ հանրային հետաքրքրվածությունն ու իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19.05.2026թ.

Photogallery

Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 392 051

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  23:46, 02/10/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am