Սույն թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24, ՀՀ ԳԱԱ նախագահության շենք) տեղի կունենա «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունում լույս տեսած «Կոնֆիլկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» (Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025) գրքի շնորհանդես-քննարկումը։ Գրքի հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան։

Աշխատության մեջ ներկայացված է Ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
24.02.2026թ․