National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
18/09/2025
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» (LP-2025) միջազգային գիտաժողովը, որը համախմբել է  գիտնականների, երիտասարդ հետազոտողների տարբեր երկրներից։ Գիտաժողովի նպատակն է քննարկել լազերային ֆիզիկայի բոլոր ոլորտներում վերջին նվաճումները, ներկայացնել նոր գաղափարներ և իրականացնել փորձի փոխանակում։ 

Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ՀՀ ԳԱԱ-ի, , «IPR Armenia» Optica-ի ուսանողական մասնաճյուղի աջակցությամբ։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պավել Մուժիկյանը։ «Մենք ուրախ ենք հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից ժամանած գիտնականների, հետազոտողների և փորձագետների։ Այս տարի մեր հանդիպումը ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Այն

անցկացվում է Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա (IYQ 2025) շրջանակում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է քվանտային մեխանիկայի զարգացման 100-ամյակի կապակցությամբ։ Մեկ դար առաջ Վերներ Հայզենբերգն իր «Umdeutung» հոդվածում դրեց քվանտային մեխանիկայի հիմքերը։ Այս նորարարական

աշխատանքը ոչ միայն հեղափոխեց տիեզերքի մեր ընկալումը, այլև խորապես վերափոխեց ժամանակակից գիտությունն ու առօրյա կյանքը։ Եվ այս գիտաժողովը կդառնա հարթակ՝ ներկայացնելու նոր արդյունքներ և ստեղծելու նոր գիտական կապեր», - ասաց Պավել Մուժիկյանը: ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ

Արամ Պապոյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում գիտության և տեխնոլոգիայի այս ոլորտին։ «Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդը, որը նախագահում է ՀՀ վարչապետը, քվանտային տեխնոլոգիաները ներառել է այն հինգ ոլորտների շարքում, որոնցում Հայաստանը, ինչպես ակնկալվում

է, առաջընթաց կգրանցի առաջիկա տարիներին։ Մենք կունենանք ավելի շատ հնարավորություններ ինտենսիվ համագործակցության և ավելի շատ արդյունքների համար, և Հայաստանը կդառնա ավելի գրավիչ մեր միջազգային գործընկերների համար», - ասաց Արամ Պապոյանը։ 

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 19-ը՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (Աշտարակ-2, 0204)։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն զեկուցումներ, որոնք վերաբերում են

նոր լազերային տեխնոլոգիաներին և դրանց կիրառություններին, օպտիկական և սցինտիլյացիոն նյութերին, դրանցուսումնասիրության մեթոդներին,  լույս-նյութ փոխազդեցությանը, լազերային մակերևութային էֆեկտներին, ոչ

գծային օպտիկային և նոր երևույթներին, լազերային սպեկտրոսկոպիային և մաթեմատիկական մոդելավորմանը, ֆիզիկական օպտիկային և ատոմային ֆիզիկային, օպտիկական մագնիսաչափությանը, օպտիկական սենսորներին և

նյութի ալիքներին, օպտոէլեկտրոնիկային, ֆոտոնիկային և կենսաֆոտոնիկային, հոլոգրաֆիային և վիզուալիզացիային, քվանտային ֆիզիկային և դրա կիրառություններին, նաև քվանտային օպտիկային և քվանտային տեղեկատվությանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
18․09․2025թ.


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
This site has been visited
7 718 068

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:49, 10/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am