National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
17/09/2025
ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը 70 տարեկան է

Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հիմնադրման 70-ամյակին։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը շեշտեց Տնտեսագիտության ինստիտուտի ներուժի օգտագործման կարևորությունը երկրի տնտեսական, սոցիալական համաչափ զարգացման գործում։ «Գիտաժողովի թեման ընդգծում է երկու կարևոր հանգամանք՝ տնտեսության ռազմավարական կառավարման անհրաժեշտությունը և

նորաստեղծական զարգացման կարևորությունը։ էական է, որ զարգանան տնտեսության հատկապես գիտատար ճյուղերը։ Ամբողջ երկիրը պետք է դիտել որպես մեկ համապարփակ համակարգ, որի մեջ են թե՛ տնտեսությունը, թե՛ գիտությունը, թե՛ կրթությունը։ Մենք պետք է ունենանք այնպիսի տնտեսություն, որը հիմնված է գիտության վրա։ Գիտությունը պետք է սերտորեն շաղկապվի բարձր տեխնոլոգիաների հետ, ծառայի տնտեսության զարգացմանը, լուծի անվտանգային հարցեր», - ասաց Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Մերի Մանուչարյանը նշեց՝ ինստիտուտը տնտեսագիտական դպրոցի ավանդույթների գլխավոր կրողն է։ «Մեր հիմնադիրների և նրանց հաջորդների ջանքերով ինստիտուտը միշտ եղել է ոչ միայն տեսական հետազոտությունների կենտրոն, այլ նաև կիրառական կարևոր լուծումների մշակման հենակետ։ Մենք միշտ ձգտում ենք պահպանել ակադեմիկոս Քոթանյանի

պահանջկոտությունը, գիտական խորությունը։ Այսօրվա գիտաժողովի թեման՝ տնտեսության, նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը, չափազանց խորհրդանշական են։ Այն միավորում է մեր հարուստ անցյալի դասերը և ներկայի ու ապագայի մարտահրավերները։ Մենք գիտենք, որ ժամանակակից աշխարհում տնտեսական զարգացումն անխուսափելիորեն կապված է նորարարությունների, տեխնոլոգիական

առաջընթացի, մարդկային կապիտալի և արդյունավետ կառավարման հետ։ Այսօր, երբ մեր հանրապետությունը կանգնած է նոր զարգացման և կայունության հնարավորությունների առջև, գիտնական տնտեսագետների դերը, որպես հիմնարար և կիրառելի գիտելիքի աղբյուրի, շատ կարևոր է։ Եվ այս գիտաժողովը հիանալի հնարավորություն է փոխանակելու գիտական նոր գաղափարներ, քննարկելու մեր տնտեսության առջև ծառացած կառուցվածքային

խնդիրները և համատեղ որոնելու լուծման ուղիներ։ Մեր նպատակը ոչ միայն ակադեմիական քննարկումներ վարելն է, այլև մշակել կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության նորաստեղծական ներուժի բացահայտմանը և դրա կառավարման արդյունավետության բարձրացմանը», - ասաց Մերի Մանուչարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և շնորհավորական ուղերձներ հղեցին հայաստանյան և արտասահմանյան գործընկեր կառույցների ղեկավարները։ Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմության բաժնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտ Սարինյանը ներկայացրեց «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հետագիծը» թեմայով զեկուցումը։

Գիտաժողովի շրջանակում սեպտեմբերի 16-17-ին ինստիտուտում կներկայացվի 36 գիտական զեկուցում, որոնք վերաբերում են մակրոտնտեսական ցուցանիշների զարգացման միտումներին, ֆինանսական քաղաքականության առաջնահերթություններին, ռազմավարական կառավարմանը, նորաստեղծական զարգացմանը, տնտեսության իրական հատվածի, ծառայությունների ոլորտի զարգացման առաջնահերթություններին և խնդիրներին։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․09․2025թ․


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
08/04/2026

Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար
escs.am
08/04/2026

Գիտակարգ․ Քվանտային ֆիզիկա-Lույսը և լուսային տեխնոլոգիաները մեր կյանքում.մաս 2-րդ
boon.am
07/04/2026

Վիրտուալ պայքար գրիպի վիրուսների ու քիմիական միացությունների միջև. հաղթողը 10 քիմիական միացություններ են
infocom.am
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
This site has been visited
7 718 068

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  13:49, 10/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am