National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
15/09/2025
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արսեն Բոբոխյանը

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը:

Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ 

Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: 

Իրականացվել է տարաբնույթ գտածոների վերականգում ու թանգարանացում, Հայաստանի նյութական և ոչ նյութական ժառանգության հանրահռչակում, հնագիտական, ազգագրական և բանահյուսական գրականության ու փաստաթղթերի ձեռքբերում  և մշակում, Արցախին վերաբերող խնդիրների քննարկում, պատմամշակութային ժառանգության ուսումնասիրություն և մշտադիտարկում: Ինստիտուտը հրապարակել է ավելի քան 200 գիտական հոդված, որից ավելի քան 30-ն ընդգրկված են միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում։ Տեղի է ունեցել բազային ֆինանսավորման աճ, արտաբյուջեի աճ։ Պայմանագրեր են կնքվել Ռուսաստանի ԳԱ Միլկուխո-Մակլայի անվան ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի, Բելառուսի պետական համալսարանի, Լիոն-2 համալսարանի,  Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ, Լոս Անջելես),  Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի (Հռոմ, Իտալիա),  Հոնկոնգի համալսարանի (Հոնկոնգ, Չինաստան), Կոնեկտիկուտի համալսարանի (ԱՄՆ),  Մյունսթերի համալսարանի հետ։ 

Արսեն Բոբոխյանը նշեց, որ շարունակվելու են աշխատանքները՝ ուղղված գիտական արդյունավետության բարձրացմանը, 2026թ. ատեստավորման նախապատրաստմանը, ինստիտուտի կարգավիճակի պահպանմանը, անխուսափելի փոփոխությունների դեպքում՝ ինստիտուտի դիրքերի շահավետ պահպանմանը։

«Մոտակա մի քանի տարիների գերխնդիրն է լինելու հնարավորինս պահպանել ինստիտուտի՝ տասնամյակներով ձևավորված ձեռքբերումներն ու ավանդույթները, ապա և փորձել զարգացնել դրանք՝ համապատասխանեցնելով ժամանակակից միջազգային գիտության չափանիշներին», - նշեց Արսեն Բոբոխյանը։ 

Արսեն Բոբոխյանը ծնվել է 1975 թվականին՝ Երևան քաղաքում: 1992-1997թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 1997-1999 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ։ 1999-2000 թվականներին սովորել է Մյունխենի համալսարանի Առաջավորասիական հնագիտության ինստիտուտում, 2001-2006 թվականներին՝ Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում:

2000 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2006 թվականին Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի Նախապատմության ինստիտուտում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում: 2016 թվականին Երևանի պետական համալսարանում ստացել է դոցենտի կոչում: 2024 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 

Արսեն Բոբոխյանի գիտական հետազոտությունների ոլորտներն են՝ առաջավորասիական և կովկասյան հնագիտություն, Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի հնագիտություն, մշակութային կապեր, փոխանակություն, կշռային համակարգեր, հնագույն կրոն և պաշտամունք, սրբազան լանդշաֆտ:Արսեն Բոբոխյանը 273 գիտական հոդվածի, 12 գրքի հեղինակ է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն լեզուներին:

Արսեն Բոբոխյանը 1998 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատողից հասնելով մինչև ինստիտուտի տնօրենի պաշտոնի: 2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, 2020 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ 2014-2021 թվականներին դասավանդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգեան Ճեմարանում։ 

2015-2017 թվականներին եղել է «Էջմիածին» հանդեսի գլխավոր խմբագիր, 2017-2024 թվականներին՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի խմբագրի տեղակալ, 2025 թվականից՝ գլխավոր խմբագիր, 2006-2025 թվականներին՝ «Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, Oxford»-ի խմբագրի տեղակալ։ Խմբագրական խորհրդի անդամ է «Amirani, Journal of the International Caucasological Research Institute»-ում (Թիֆլիս – Մոնրեալ), «Studies in Caucasian Archaeology, Journal of Gori Historical-Ethnographical Museum»-ում (Գորի), «History, Archaeology, Ethnology, Journal of Samtskhe-Javakheti State University»-ում (Ախալցխա), «Polish Archaeology in the Mediterranean»-ում (Վարշավա)։ 

Արսեն Բոբոխյանը 2011 թվականից անդամակցում է Հայկական ուսումներու միջազգային ընկերակցութիւնը (Օքսֆորդ), 2020թ-ից՝ Միջերկրական և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցիացիային (Հռոմ), 2023թ-ից՝ Գերմանական հնագիտական ինստիտուտին (Բեռլին), 2025թ-ից՝ Ամերիկայի հնագիտական ինստիտուտին (Բոսթոն)։

2010 թվականին եղել է ՀՀ ԳԱԱ, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Լավագույն գիտական աշխատանք»  մրցույթի դրամաշնորհի դափնեկիր, ԱՊՀ «Հումանիտար Համագործակցության Միջազգային Խորհրդի» և «Հումանիտար Համագործակցության Միջազգային Հիմնադրամի» կազմակերպած երիտասարդ գիտնականների «Դեբյուտների համագործակցություն» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, 2017 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15․09․2025թ.


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 541 240

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am