National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
10/09/2025
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը

Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։

Դասախոսների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Դպրոցին մասնակցում են երիտասարդ գիտնականներ և ուսանողներ Գերմանիայից, Եթովպիայից, Իրանից, Լեհաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից։ 

Ամառային դպրոցը ներառում է աստղագիտության և տվյալագիտության ոլորտի հիմնական ուղղությունները՝ դիտողական աստղագիտություն և տվյալների վերլուծություն, մեծ տվյալների կիրառություն, աստղագիտական շտեմարանների և Վիրտուալ աստղադիտարանների օգտագործում, գիտական գրագրության հմտությունների զարգացում։ Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել դիտումներ ԲԱ-ի 2.6մ խոշորագույն և 1մ տրամագծով աստղադիտակներով, մասնակցել գործնական սեմինարների, ծանոթանալ աստղագիտական դիտումների շտեմարաններին, արխիվներին և Վիրտուալ աստղադիտարանի գործիքներին։

Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 12-ը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
09.09.2025թ․


Notices
Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 516 876

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  08:50, 08/10/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am