National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
16/07/2025
CIMPA ամառային գիտական դպրոցը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում համախմբել է գիտնականների և ուսանողների տարբեր երկրներից

Սույն թվականի հուլիսի 14-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) մաթեմատիկայի ինստիտուտում մեկնարկեց Հիմնարար և կիրառական մաթեմատիկայի միջազգային կենտրոնի (Centre International de Mathématiques Pures et Appliquées, CIMPA) ամառային գիտական դպրոցը՝ «Էլիպտիկ կորեր և դրանց կիրառությունները» թեմայով։ CIMPA գիտական ամառային դպրոցը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի աջակցությամբ։

Գիտական դպրոցին մասնակցում են ավելի քան երեք տասնյակ գիտնականներ և ուսանողներ ԱՄՆ-ից, Դանիայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հունաստանից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, Թուրքիայից, Լիբանանից։

CIMPA ամառային գիտական դպրոցի նպատակն է մաթեմատիկայի ոլորտի արդի և կարևոր թեմաները ներկայացնել զարգացող երկրներում։ CIMPA ամառային գիտական դպրոցի կազմակերպիչներից է Փենսիլվանիայի պետական

համալսարանի պրոֆեսոր Միհրան Պապիկյանը։ «էլիպտիկ կորերը կարևոր դեր ունեն ծածկագրության մեջ և լայնորեն ուսումնասիրվում են։ էլիպտիկ կորերի կիրառմամբ լուծվել է Ֆերմայի մեծ թեորեմը, որը բաց է եղել 350

տարի։ Ներկայում այն մաթեմատիկայում լայն կիրառում ունի։ Մեր նպատակն է ներկայացնել այս ուղղությունը գիտական դպրոցի շրջանակում, զարգացնել Հայաստանում թվերի տեսությունը, ծածկագրությունը։ Այս ուղղությունները կարևոր դեր ունեն կիբեռանվտանգության մեջ։ Այսինքն, սա ռազմավարական ուղղություն է, և մենք ցանկանում ենք Հայաստանում ունենալ լավ պատրաստված մասնագետներ», - ասաց պրոֆեսոր Պապիկյանը։

Նա շեշտեց ամառային գիտական դպրոցի կարևորությունը համագործակցության, նոր կապերի զարգացման տեսանկյունից։ «Հայաստանի ուսանողների համար շատ օգտակար կլինի շփվել այլ երկրների մաթեմատիկոսների հետ, տեսնել՝ ինչպես են նրանք մտածում, միասին քննարկեն արդի խնդիրներ», - նշեց Միհրան Պապիկյանը։

CIMPA ամառային գիտական դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 26-ը։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
16․07․2025թ․


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 541 240

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am