National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
17/06/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի հունիսի 17-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Այս եզակի  

աշխատությունը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի և «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից։ Գրքի հեղինակներն են «Սարդարապատի հերոսամարտի  

հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն պ․գ․թ․ Կարեն Փահլևանյանը, ՊՈԱԿ-ի փոխտնօրեն և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող պ․գ․թ․ Սվետլանա Պողոսյանն ու ՊՈԱԿ-ի գիտաշխատող պ․գ․թ․ Աշխունջ Պողոսյանը։ 

«Այս գիրքը նոր խոսք է հայագիտության, մշակութաբանության, արվեստաբանության բնագավառներում։ Այստեղ ներկայացված է 47 տարիների երկար աշխատանքը, որի ընթացքում մեր բազմաթիվ նվիրյալների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի ամենատարբեր անկյուններից հավաքվել և մեկտեղվել են շուրջ 2200 

թանգարանային առարկաներ, գորգեր, և դրանցից ընտրված շուրջ 300 նմուշ ներկայացված են այս քառալեզու գրքում՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն։ Գիտահեն ներկայացված են հայկական գորգերը՝ խմբերով, դասակարգված ըստ աշխարհագրության, ժամանակագրության, տեխնոլոգիաների», - ասաց Կարեն 

Փահլևանյանը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը նշեց, որ հայկական գորգերն իրենց որակով և գեղագիտական յուրահատկությամբ վաղուց են արժանացել ճանաչման՝ սկսած արաբ 

պատմիչներից մինչև ուշ միջնադարի ու նոր շրջանի եվրոպական, ռուսական և այլ աղբյուրներ։ «Գորգագործությունն ուղղակի նյութական հնարավորությունների արդյունք չէ, այլ մշակութային ինքնության, ավանդույթի, կաղապարների, պատկերային և խորհրդանշական համակարգի դրսևորում։ Եվ հենց այդ

պատճառով  է կարևոր գիտակցել ոչ միայն հայկական գորգագործության ուսումնասիրության, այլև դրա հանրահռչակման առաջնահերթությունը։ Եվ նման աշխատությունները ոչ միայն ճանաչելի են դարձնում հայկականը բազմալեզու լսարանի համար, այլև թույլ են տալիս հստակ տարբերակել և, վիզուալ 

արձանագրելով դրա հայկականությունը, տուրք չտալ աղավաղումների ու յուրացումների օտար փորձերին», - ասաց Գոռ Մարգարյանը։

Աշխունջ Պողոսյանը նշեց, որ գորգերի հավաքածուի ստեղծման նպատակն է Հայաստանում ունենալ գորգի

թանգարան՝ Վաղարշապատում և ենթաճյուղեր Իջևանում, Բերդում, Գորիսում, Կապանում, Սիսիանում։ «Պետք է հասնել նրան, որ ունենանք գորգագործական մշակույթի գիտահետազոտական կենտրոն։ Դա պետք է կազմակերպված լինի պետականորեն», - նշեց Աշխունջ Պողոսյանը։ 

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Պավել Ավետիսյանը շեշտեց աշխատության նշանակությունը հայոց գորգագործական մշակույթի արժևորման և հանրահռչակման տեսանկյունից։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
17․06․2025թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 313 453

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:21, 23/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am