National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
13/06/2025
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի համագումարին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ Չինաստանի Շանդուն նահանգի Ցզինան քաղաքում մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի գիտական խորհուրդների 2-րդ համագումարին։ Այն անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում:

Համագումարին բացման խոսքով ելույթ են ունեցել Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նախագահ ակադեմիկոս Վլադիմիր Գուսակովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ ակադեմիկոս Սերգեյ Ալդոշինը, Շանդոնգի նահանգի ղեկավարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գիտության և տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ պատվիրակության անդամները հանդես են եկել գիտական զեկուցումներով։ Համագումարի լիագումար նիստին ներկայացվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի ազգային բնական ժառանգության գիտական խորհրդի համանախագահ, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Ռուբեն Հարությունյանի, կենսաբանական գիտությունների թեկնածու  Անժելա Սարգսյանի և պրոֆեսոր Գալինա Հովհաննիսյանի «Ժամանակակից գենետիկական կենսամարկերների կիրառումը շրջակա միջավայրի մոնիթորինգում» թեմայով զեկուցումը: 

Կլիմայի փոփոխության հարցերին նվիրված նիստին ներկայացվել է ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանի, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն Ավետիս Ծատուրյանի և փոխտնօրեն Վիգեն Գոգինյանի «Կենսատեխնոլոգիաներ և կլիմայի փոփոխություն․ ծանր մետաղների հեռացման հեռանկարները աղտոտված միջավայրերից» թեմայով զեկուցումը:

Հումանիտար և սոցիալական գիտություններին նվիրված նիստին  ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանական լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Սիրանուշ Հովհաննիսյանը ներկայացրել է արհեստական բանականության խնդիրները քիչ ուսումնասիրված լեզուներում՝ նեյրոպլաստիկության տեսանկյունից: 

Երիտասարդ գիտնականների նիստին Սիրանուշ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ներկայիս գործունեությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ԱՊՀ հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը ներկայացրել է համատեղ դրամաշնորհների, վերապատրաստումների և միջազգային համագործակցության հեռանկարները։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12․06․2025թ․


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 541 240

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am