Սույն թվականի հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։

Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։
Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական են ներկայացված Արցախի, Սյունիքի, Լոռի-Գուգարքի, Ուտիքի ու Տավուշի, հարավարևելյան Կովկասի գորգագործական հայաշատ կենտրոնների, Վասպուրականի, Խոյ-Սալմաստի, Ուրմիա լճի ավազանի, ինչպես նաև հարավարևելյան Պարսկաստանի գորգագործական հայաշատ կենտրոնների գորգեր։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
12․06․2025թ․