National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
29/05/2025
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը՝ ՀՀ ԳԱԱ-ում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը:  

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025»-ի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Փառատոնի հաղթող ճանաչվեցին 62 նախագծերի հեղինակ շուրջ 130 աշակերտներ:

«Նման միջոցառումները շատ կարևոր են և նպատակ ունեն գիտության բաղադրիչը ներդնել դպրոցներում։ Երեխաների մասնագիտական կողմնորոշումը պետք է դպրոցում տեղի ունենա։ Պետք է դպրոցներում զարգացնել բնական գիտությունները։ Այսօր մենք ապրում ենք գիտության, բարձր 

տեխնոլոգիաների դարաշրջանում, և հիմքը պետք է դրվի դպրոցներում։ Գիտությունների ազգային ակադեմիայի ավելի քան երեք տասնյակ ինստիտուտները պատրաստ են աջակցելու նման նախաձեռնությունների զարգացմանը», - իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

«Այս մրցանակները, առաջին հերթին, ձեր աշխատանքի արդյունքն են, և ուզում եմ անկեղծորեն շնորհավորել ձեզ դրա համար։ Շատ կարևոր է, երբ մարդն աշխատում է և տեսնում է իր  

աշխատանքի արդյունքը։ Ձեր դեպքում դա տեղի է ունեցել։ Հուսով եմ, որ այս հաղթանակը ձեզ մոտիվացնելու և ոգևորելու է ձեր հետագա հաղթանակների ճանապարհին», - հաղթողներին շնորհավորեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նշեց, որ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն»-ի շրջանակում ներկայացվող նախագծերի թիվը տարեցտարի ավելանում է։ «Եթե 2021թ-ին ընդամենը 38 նախագիծ 

ունեինք, ապա 2025թ-ի համար արդեն 91 տարբեր նախագծեր են ներկայացվել 5 տարբեր անվանակարգերում։ Սա այն միջոցառումներից է, որ կրթության հանդեպ թերահավատություն 

ունեցող մեր քաղաքացիներին, կարծում եմ, արժե անպայման ներկա լինել և տեսնել, թե իրականում մեր դպրոցներում ինչ աշխատանք է կատարվում։ Գիտության փառատոնի հաղթողներն են, որ հետագայում հնարավորություն են ստանում մասնակցել նաև միջազգային գիտական

փառատոնների։ Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր երեխաները նաև միջազգային գիտական փառատոններից են վերադառնալու մեծ հաջողություններով», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
29․05․2025թ․


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 541 240

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am