National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
29/05/2025
ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Էմիլ Օրդուխանյանը

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրեցին քաղաքական գիտությունների թեկնածու Էմիլ Օրդուխանյանին։ 

Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ. հունվարի 20-ին Երևանում: 2001-2006թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի (այժմ՝ Բրյուսովի անվան պետական համալսարան) oտար լեզուների, ապա լեզվամշակութային հաղորդակցության ֆակուլտետներում ֆրանսերեն լեզու և քաղաքագիտություն մասնագիտություններով։ Այնուհետև, նույն համալսարանի ասպիրանտուրայում՝ «Ռոմանական լեզուներ՝ ֆրանսերեն» մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում՝ «Քաղաքագիտություն՝ ԻԳ.00.02 Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ:  2009թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Իշխանության և ընդդիմության քաղաքական խոսույթի վերլուծություն (Հայաստանի Հանրապետության օրինակով)» թեմայով և ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2009-2014թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես գիտական քարտուղար՝ 2010-2011թթ. լինելով նաև ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի 062 «Սոցիոլոգիա և քաղաքագիտություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար: 2014թ-ից եղել է ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 2022թ-ից  ինստիտուտի տնօրենն է։

Էմիլ Օրդուխանյանը 9 մենագրության (6-ը՝ համահեղինակությամբ), 1 բառարանի, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի (1-ը՝ համահեղինակությամբ), ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուներով տպագրվել են ՀՀ և արտասահմանյան գիտական հանդեսներում և պարբերականներում (որոնցից 8-ը ՄԳՇ-ում՝ որպես առաջին հեղինակ): 

2016թ. ՀՀ ԲՈՀ-ի կողմից ստացել է դոցենտի գիտական կոչում՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ: 2007թ-ից դասավանդել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի  ֆրանսերենի ամբիոնում, 2012թ-ից նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում, 2023թ-ից՝ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնում: 2012-2022թթ. դասավանդել է Մխիթարյան Միաբանության երևանյան կրթահամալիրում, 2009-2010, 2011-2013, 2015-2016թթ-ին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, ապա սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում։ 2019թ-ից Էմիլ Օրդուխանյանը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի դոցենտ է, սոցիալական գիտությունների և սերվիսի ֆալուկտետի խորհրդի, գիտական խորհրդի անդամ: 2012-2020թթ-ին նա դասախոսել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, 2012-2022թթ-ին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ քաղաքագիտության, ապա միջազգային հարաբերությունների ամբիոններում: 

Էմիլ Օրդուխանյանը 2015թ-ից ամերիկյան MPSA (Midwest Political Science Association) քաղաքագիտական ասոցիացիայի անդամ է, 2016-2021թթ. եղել է Միջազգային քաղաքագիտական ասոցիացիայի (IPSA) անդամ: 2017թ-ից Եվրոպական քաղաքացիական կրթության ցանցի (Networking European Citizenship Education) փորձագետ է, (Eastern European Network for Citizenship Education) Քաղաքացիական կրթության արևելաեվրոպական ցանցի անդամ։2022թ-ին նա ընտրվել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդի անդամ: 2023թ-ից «The Politnomos: Journal of Political and Legal Studies» ակադեմիական անգլալեզու գիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է: 

Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Նախատեսվում է աջակցման և խրախուսման մեխանիզմների ներդրում ՄԳՇ-ում ներառված միջազգային գիտական հանդեսներում տպագրությունների համար (WOS և Scopus), օժանդակման մեխանիզմների մշակում միջազգային գիտաժողովներին մասնակցության համար, արտասահմանում գործող հայազգի հասարակագետների տվյալների շտեմարանի կազմում, միջազգային անհատական և միջինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում: Նրա խոսքով՝ կարևոր է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, Սփյուռքի գիտական ներուժի բացահայտումն ու ներգրավումը՝ որպես ռազմավարական անհրաժեշտություն: Նախատեսվում է ինստիտուտի ենթակառուցվածքային արդիականացում, նաև բրենդավորում՝ ինստիտուտի ձեռքբերումները հանրայնացնելու, հանրային ճանաչելիությունն ու գրավչությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
29․05․2025թ․


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 542 910

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am