National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
22/05/2025
Լույսի միջազգային օրը՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում նշվեց Լույսի միջազգային օրը, որին մասնակցեցին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ, գիտաշխատողներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի  վարչության պետ, դոկտոր պրոֆեսոր Կամո Աթայանը։ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը պատմեց ինստիտուտի մասին, ներկայացրեց վերջին տարիների գիտական ձեռքբերումները։ 

Միջոցառման մասնակիցները շրջայց կատարեցին ինստիտուտի լաբորատորիաներում, մասնակցեցին հետաքրքիր գիտափորձերի։ Գիտաշխատողներ Սեյրան Հարությունյանը, Ռուզան Սուքիասյանը, Ռուբեն Ափրեյանը և Վարդան Մարգարյանը ցուցադրեցին գիտափորձեր՝ կապված լազերի ճառագայթման հաճախականության կրկնապատկման, միկրոմասնիկների վրա լազերի ճառագայթման ցրման միջոցով օդի աղտոտվածության աստիճանի որոշման հետ։ 

Պրոֆեսոր Հայկ Սարգսյանը հանդես եկավ «Մի իսլանդական սագայի, արեգակնային քարի և Հյուսիսատլանտյան օվկիանոսում վիկինգների անհավատալի ճանապարհորդությունների մասին» զեկուցմամբ։  ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միքայել Խանբեկյանը ներկայացրեց «Լույս․ լույսի աղբյուրներ» թեմայով զեկուցումը։Անցկացվեց վիկտորինա «Լույսի ֆիզիկական հատկությունները» թեմայով։ Վիկտորինայի ամենաակտիվ 10 մասնակիցները ստացան պատվոգրեր։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.05.2025թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 367 046

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:13, 30/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am