National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
09/05/2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիշա Ալեքսանի Ղարիբյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ 95 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիշա Ալեքսանի Ղարիբյանը:

Գրիշա Ղարիբյանը ծնվել է 1930 թ. մայիսի 25-ին ՀԽՍՀ Սիսիանի շրջանի Բորիսովկա (այժմ` ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ) գյուղում: 1946 թ. ընդունվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարան: 1948 թ. ավարտել է Երևանի կայարանի երեկոյան դպրոցը, 1954 թ.` ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, 1962 թ.` ասպիրանտուրան: 1963 թ. պաշտպանել է թեկնածուական, 1973 թ.` դոկտորական ատենախոսություն: 1978 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 2000 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

1954 թ.-ից Գրիշա Ղարիբյանը աշխատել է ԵՊՀ-ում. 1978-1990-ական թթ. եղել է քաղաքատնտեսության ամբիոնի, 1990-2008 թթ.՝ տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ, 1977-1978 թթ.՝ ԵՊՀ կուսկոմիտեի երկրորդ քարտուղար, 1978-1991 թթ.՝ հումանիտար ֆակուլտետների ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1984 թ. նրա նախաձեռնությամբ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտից տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը տեղափոխվել է ԵՊՀ և հետագայում դարձել տնտեսագիտության (այժմ՝ տնտեսագիտության և կառավարման) ֆակուլտետ: 1993-2000 թթ. եղել է այդ ֆակուլտետի դեկան: 2001-2023 թթ. եղել է տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր և «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ»:

1965-1975 թթ. Գրիշա Ղարիբյանը համատեղությամբ գլխավորել է ՀԽՍՀ պետպլանի ԳՀ ինստիտուտի սոցիալական զարգացման բաժնի աշխատանքները:

Անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը հեղինակ է գիտական ավելի քան 100 աշխատության, այդ թվում՝ «Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում» (Եր., 1972 թ.) և “Проблемы повышения уровня жизни населения в социалистическом обществе” (Ер., 1977 г.) մենագրությունների, համահեղինակ` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները անկախության տարիներին» (Եր., 2017 թ.) մենագրության, ինչպես նաև` «Մինչմոնոպոլիստական կապիտալիզմ» (Եր., 1971 թ.), «Մարդկային զարգացման հիմունքներ» (Եր., 2004 թ.) ուսումնական ձեռնարկների և «Տնտեսագիտություն» (Եր., 2004 թ.) բուհական դասագրքի:

Պրոֆեսոր Ղարիբյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 50 ատենախոսություն: 2002-2018 թթ. եղել է ԵՊՀ-ում գործող տնտեսագիտության մասնագիտական խորհրդի նախագահ:

Իր հայրենանվեր գործունեության համար անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը 1999 թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, 2010 թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: 2018 թ. Երևանի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է նրա գեղանկարների անհատական ցուցահանդեսը:

Անվանի գիտնական և տնտեսագետ Գրիշա Ղարիբյանի երկարամյա՝ շուրջ 70 տարվա, բեղուն գործունեությունը Հայաստանի մայր բուհում հատկապես անգնահատելի է Տնտեսագիտության ֆակուլտետի վերաբացման և հետագա զարգացման գործում: 90-ականներին ֆակուլտետում ծավալված փոփոխությունները նոր թափ և համակարգային ընդգրկում ստացան Գրիշա Ղարիբյանի՝ որպես դեկան պաշտոնավարման տարիներին: Նրա արհեստավարժ և անմիջական կառավարման, նաև գործադրած ջանքերի և նվիրումի շնորհիվ ֆակուլտետը Համալսարանի կազմում առանձնացավ որպես փորձառու մասնագիտական կառույց՝ կրթական ոլորտում արձանագրած նշանակալի ձեռքբերումներով և գիտական բարձր մակարդակով:

Գրիշա Ղարիբյանի վաստակը մեծ է նաև երիտասարդ մասնագետների՝ որպես հայրենասեր քաղաքացի, արժանապատիվ հայ պատրաստման գործում:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ղեկավարությունն ու ՀՀ ԳԱԱ նախագահությունն իրենց ցավակցությունն են հայտնում անվանի գիտնական, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Հայաստանի Հանրապետության կրթական և գիտական համայնքին։

Գրիշա Ղարիբյանի մեծ ու անուրանալի վաստակն ու ներդրումը Մայր բուհի գիտակրթական կյանքում՝ որպես ժառանգություն, ընդմիշտ կմնա Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության պատմության մեջ։

Գրիշա Ղարիբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս․թ․ մայիսի 9-ին, ժամը 17։00-20։00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի 10-ին, ժամը 11։30-13։00, նույն վայրից։

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 542 910

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am