National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Garegin A. Tosunyan
Doctor of Law, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
06/05/2025
«Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։

Գիտաժողովը համախմբել է 100-ից ավել գիտնականների և մասնագետների շուրջ 20 երկրներից, ովքեր քննարկում են  կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխություններին առնչվող հիմնախնդիրներն ու գործնական լուծումները:

«Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնելու միջազգային և միջգիտակարգային համագործակցությունը։ Այստեղ մենք կլսենք նոր հետազոտությունների մասին։ Գիտաժողովն ունի ավելի քան 100 մասնակից, որոնց շուրջ 50 տոկոսը երիտասարդ գիտնականներ են», - ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․ «Հայաստանը կենսաբազմազանությունը  

տեսնելու լավագույն վայրերից մեկն է, նաև ցորենի և գարու 8 համաշխարհային կենտրոններից մեկը։ Կա տեսություն, որ հրաբխային և սեյսմիկ գոտիներն էվոլյուցիայի օրրաններ են եղել»: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին դոնոր կազմակերպությունների՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանը։

Գիտաժողովում ներկայացված են զեկուցումներ Հայաստանի թռչնաշխարհի պոպուլյացիաների, չզջիկների, սարդերի և մողեսների բազմազանության, մարդ-վայրի բնության հակամարտության, 

անողնաշարավորների և մակաբույծների, բույսերի և սնկերի կենսաբազմազանության, Սևանա լճի ճահճացման դինամիկայի, ջրային կենսաբազմազանության պահպանման, Հայաստանի անտառների, 

կլիմայական գործընթացների, ինչպես նաև կենսաբազմազանության և կայուն զարգացման վերաբերյալ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․05.2025թ.


Notices
Publications in Press
30/05/2025

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
escs.am
30/05/2025

Կանաչ քիմիայի զարգացումն ու հայկական գիտությունը․ ի՞նչ են առաջարկում հայ գիտնականները. «Մտքի ուժը»
hy.armradio.am
28/05/2025

Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել. «Առանց տողատակի»
hy.armradio.am
25/05/2025

73-ամյա գիտնականի երջանկության բանաձևը՝ դրական մտածողություն և բնության հետ շփում․ «Երկրորդ շնչառություն»
hy.armradio.am
This site has been visited
7 346 155

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:45, 30/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am