National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Garegin A. Tosunyan
Doctor of Law, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
30/04/2025
ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը

Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։ 

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության պետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Աթայանը։ «Աշխարհի բոլոր գիտությունները հայոց լեզվով են դառնում հայաշունչ և հայահունչ։ Մեր լեզուն հետաքրքիր ու հարուստ է։ Բայց կյանքը, հասարակական զարգացումները նրա առաջ ևս դնում են խնդիրներ՝ ի մասնավորի հնարավորինս հղկել, զարգացնել հայերենով ուսուցման լեզուն ու գտնել բարդ գիտությունը յուրաքանչյուր անհատի հնարավորություններին ու ընդունակություններին համապատասխան ձևով, այսինքն՝ հանրամատչելի ներկայացնելու ուղիներ։ Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլ, նախ և առաջ, ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային, հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք, որը պետք է դրված լինի պետական չափորոշչի հիմքում և ՀՀ հանրակրթական դպրոցում ուսուցանվի այդ ելակետով ու հիմունքով։ 

Հայ գրականություն առարկան իր կարևոր դերն ու առաքելությունն ունի։ Գրականությունն է, որ սովորեցնում է զգալ, հուզվել, ապրումակցել, ծանոթանալ մարդկային ու ազգային արժեքներին, սովորել դարերից եկած փորձը։ Գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող», - ասաց Կամո Աթայանը։

«Դուք պատիվ ունեք և մեծ պատասխանատվություն դասավանդելու հայոց լեզու և հայ գրականություն, ինչը չափազանց ազգանվեր աշխատանք է և հայ ինքնությունը պայմանավորող գլխավոր գործոն։ Որպեսզի կարողանաք բարձր որակով մատուցել թե՛ հայոց լեզուն, թե՛ հայ գրականությունը երիտասարդ սերնդին, աշակերտությանը և ոչ միայն, պիտի տիրապետեք գիտության վերջին նվաճումների, և այս առումով կապը ակադեմիայի հետ չափազանց կարևոր է։ Խոսքը միայն հանամատչելացման հարցին չի վերաբերում։ Դուք պիտի իմանաք, թե ինչ է կատարվում բանասիրության ոլորտում, ինչ նվաճումներ կան, ինչ հիմնախնդիրներ, որոնք պիտի դեռևս լուծվեն»,- գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում իրականացվող աշխատանքները։ 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ  ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանը։ «Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը գիտության հանրայնացման այս նախաձեռնության համակազմակերպիչն է մեծ սիրով և մեծ պատվով, որովհետև, լինելով մագիստրոսական և ասպիրանտական կրթության կազմակերպիչներից մեկը Հայաստանի Հանրապետությունում, մենք մեծապես կարևորում ենք գիտության հանրայնացման դերը մեր հասարակության մեջ։ Շատ կուզենանք, որ դպրոցներում «Գիտության աշխարհում« հանդեսը կարողանա տարածում գտնել նաև ձեր միջոցով, և ինչու չէ, նաև մեծ ակնկալիք ունենք ձեզ տեսնելու «Գիտության աշխարհում» հանդեսի ապագա հեղինակների կազմում»,- ասաց Նարինե Վարդանյանը։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 16 զեկուցում։ Քննարկվեցին գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրները, հայագիտական առարկաների դասավանդման գործնական ուղղվածության ապահովման ուղիները, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կրթական համակարգում, գիտամեթոդական և գիտահանրամատչելի գրականության դերն արդիականացվող կրթական համակարգում, օլիմպիադաների անցկացումը։ Որոշվեց ձևավորել առաջարկությունների փաթեթ գրականագիտության, լեզվաբանության հանրամատչելիացման և հանրայնացման վերաբերյալ։ 

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ-ի, ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և զարգացման ծրագրերի վարչության, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.04.2025թ.


Notices
Publications in Press
30/05/2025

«Ավելին, քան արդյունավետություն»․ միջազգային փորձագետները քննարկել են միավորումների դերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
escs.am
30/05/2025

Կանաչ քիմիայի զարգացումն ու հայկական գիտությունը․ ի՞նչ են առաջարկում հայ գիտնականները. «Մտքի ուժը»
hy.armradio.am
28/05/2025

Հայաստանին Անկախությունը հենց այնպես չի տրվել. «Առանց տողատակի»
hy.armradio.am
25/05/2025

73-ամյա գիտնականի երջանկության բանաձևը՝ դրական մտածողություն և բնության հետ շփում․ «Երկրորդ շնչառություն»
hy.armradio.am
This site has been visited
7 346 469

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:45, 30/05/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am