National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
29/04/2025
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին 2024թ․ Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային հետազոտության գիտափորձերի արդյունքները

Սույն թվականի ապրիլի 26-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Science in Space Analog Missions: AMADEE-24 Mars Simulation Results and the Future Prospects» աշխատաժողովը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Հայկական տիեզերական ֆորումը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին 2024 թվականին Հայաստանում անցկացված AMADEE 24 Մարսի անալոգային հետազոտության գիտափորձերի արդյունքները։ Քննարկվեցին WorldBiggestAnalog-2025 միջազգային անալոգային առաքելության շրջանակում գիտական նախագծերով մասնակցության հնարավորությունները, տիեզերական հետազոտությունների համատեքստում անցկացվող երկրային առաքելությունների դերը, դրանց գիտական արժեքը և հեռանկարները։

Զեկուցումներով հանդես եկան Ավստրիական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության ղեկավար դոկտոր Գերնոտ Գրոմերը, Հայկական տիեզերական ֆորումի հիմնադիր, AMADEE-24 առաքելության համաղեկավար Հայկ Ասլանյանը, Ֆրաունհոֆերի փայտի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ժան Գանչերան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը, Ինսբրուկի համալսարանի ավագ գիտաշխատող Բաստիան Յոախիմ-Մրոշկոն և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոքսանա Զախարյանը։

AMADEE-24-ը Մարսի անալոգային առաքելությունն է Հայաստանում, որն իրականացրել է Ավստրիական տիեզերական ֆորումը՝ հյուրընկալվելով Հայաստանի օդատիեզերական գործակալության կողմից: Բարձր պատրաստվածությամբ անալոգային տիեզերագնացների փոքր

խումբը սիմուլյացիոն սկաֆանդրներով տարբեր գիտափորձեր է անցկացրել՝ հիմք նախապատրաստելով մարդկանց և ռոբոտների մասնակցությամբ Մարսի ապագա առաքելությունների համար։  

2025 թվականի հոկտեմբերին տեղի կունենա անալոգային լայնածավալ World’s Biggest Analog (WBA) առաքելությունը, որը կազմակերպում է Ավստրիական տիեզերական ֆորումը: WBA-ն ամբողջ աշխարհում 10 անալոգային լաբորատորիաներ միավորող նախաձեռնություն է: Հայաստանը դարձել է այս ծրագրի մասնակից և կդառնա հետազոտությունների տասը վայրերից մեկը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
29.04.2025թ.

Photogallery

Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 329

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:17, 04/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am