National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
22/04/2025
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2024թ-ի գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովի ընթացքում 2024թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը: Այնուհետև ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները․ 

  • Օմեգա-սահմանափակ տեսքի ֆունկցիաների տեսության մասին (զեկ.` ֆ․-մ․գ․դ․Ա․Մ․ Ջրբաշյան)
  • Մագնիսապես ակտիվ սալերի և թաղանթների մագնիսաառաձգական տատանումներն ու կայունությունը (զեկ.` ֆ․-մ․գ․թ. Մ․Ա․Միկիլյան)
  • Նոր բավարար պայման կողմնորոշված գրաֆների համիլտոնյանության համար (զեկ.` ֆ․-մ․գ․թ. Ս. Խ․Դարբինյան)

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն:

Բաժանմունքն ունի ՀՀ ԳԱԱ 8 ակադեմիկոս, 6 թղթակից անդամ, 24 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր: 2024թ. բաժանմունքի գիտնականների կողմից հրատարակվել է 5 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ, 170 հոդված: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով։ Միջազգային ֆինանսավորմամբ իրականցրել է 4 ծրագիր Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:

Հրատարակվել են «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր (4 համար). Մաթեմատիկա» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» (4 համար) հանդեսները, «Հայկական մաթեմատիկական հանդես» էլեկտրոնային ամսագիրը, ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագիր» (տեխնիկական գիտություններ սերիա) (4 համար), Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածուն՝ «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (2 համար): Բաժանմունքի ինստիտուտների գիտական մասնագիտական խորհուրդներում պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն։

ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց․

  • շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել Հանրապետության համար հատուկ նշանակության խնդիրների լուծմանը;
  • հատուկ ուշադրություն դարձնել բաժանմունքի ինստիտուտների միջև միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը;
  • ընդլայնել բաժանմունքի ինստիտուտների համագործակցությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ;
  • առաջարկել «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «Mathematical Problems of Computer Science» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ» հանդեսների խմբագրակազմերին ակտիվ միջոցներ ձեռնարկել «Scopus» շտեմարանի ցուցակային կազմում այդ ամսագրերն ընդգրկելու ուղղությամբ; 
  • առաջարկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին գիտական աստիճանաշնորհման ցուցակում ընդգրկված ամսագրերի և հրատարակչությունների համար սահմանել տեղական նշանակության ազդեցության գործոն (impact factor)։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
22.04.2025թ.


Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 329

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:17, 04/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am