National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
21/04/2025
Ապրիլի 22-ին և 23-ին տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը

Սույն թվականի ապրիլի 22-ին և 23-ին տեղի կունենա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) տարեկան ընդհանուր ժողովը:

ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները  տեղի կունենան ապրիլի 22-ին՝ ժամը 10։00-ին: ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/բ), ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ), ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ), ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/ա), ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24/դ):

 

Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները կներկայացնեն 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Գիտական զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների գիտաշխատողներ։

Ապրիլի 23-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը։ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտական գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար թղթակից անդամ Արթուր Իշխանյանը կներկայացնի ՀՀ ԳԱԱ 2024 թվականի գիտակազմակերպական գործունեության հաշվետվությունը: 

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակում տեղի կունենա գիտական նստաշրջան, որի ընթացքում ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը հանդես կգա «AMADEE-24 Mars անալոգային առաքելության կենսաբժշկական արդյունքներ» զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (ՌԴ) պրոֆեսոր Վալերի Պետրոսյանը կներկայացնի «Երկիր մոլորակին անհրաժեշտ է էկոկատարսիս» (Планете Земля необходим Экокатарсис) զեկուցումը։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (Ֆրանսիա) պրոֆեսոր Տանիել Դանելյանը հանդես կգա «Շերտագրության կարևորությունը զանգվածային անհետացումների, անցյալի կլիմայի փոփոխության և Երկրի համակարգի գիտությունը հասկանալու համար» (The importance of Stratigraphy inunderstanding mass extinctions, past climatechange and Earth System Science) զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (Գերմանիա, Լեհաստան) պրոֆեսոր Արմեն Սեդրակյանը հանդես կգա «Կոմպակտ օբյեկտներ և գրավիտացիոն ալիքներ» (Compact objects and gravitational waves) զեկուցմամբ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Սերգեյ Կազարյանը հանդես կգա «Նոր ըմբռնում FTIR սպոկտրոսկոպիկ պատկերման տեսանկյունից» (New Insight from FTIR Spectroscopic Imaging) զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (Շվեդիա) պրոֆեսոր Հենրիկ Շահգոլյանը հանդես կգա «Նվազագույն գործվածքով նորաձև գլխարկ պատրաստելու մաթեմատիկան» (The Mathematics of Crafting a StylishHat with Minimal Fabric) զեկուցմամբ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (ՌԴ) պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանը՝ «Հեռանկարային ոչ կատալիտիկ գործընթացներ գազերի քիմիայում» (Перспективные некаталитическиепроцессы в газохимии) զեկուցմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21.04.2025թ․


Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 329

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:17, 04/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am