National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
16/04/2025
COST ծրագրի տեղեկատվական օրը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի ապրիլի 15-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում եվրոպական համագործակցության (COST) ծրագրի տեղեկատվական օրը։ COST ծրագիրը ֆինանսավորում է հետազոտական ցանցեր, որոնք կոչվում են COST գործողություններ։ Դրանք միավորում են գիտնականներին և նորարարներին տարբեր ոլորտներից՝ 4 տարվա ընթացքում նախանշված թեմայի շուրջ համագործակցելու նպատակով:

COST ծրագրի տեղեկատվական օրվա միջոցառումը կազմակերպել էին «Նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, COST ասոցիացիան և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ 

նախագահության, COST ասոցիացիայի անդամներ, COST ծրագրի շահառուներ, ՀՀ գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։ COST ազգային համակարգող Տիգրան Արզումանյանը նշեց, որ տեղեկատվական օրվա նպատակն է ներկայացնել COST ծրագրի հիմնական դրույթները, ծրագրին մասնակցության ընթացակարգը, ֆինանսավորման հնարավորությունները։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը։ «Ես ուզում եմ ընդգծել կապերի հաստատման և գործընկերության նոր հնարավորությունների կարևորությունը, որոնք հասանելի դարձան Հայաստանի հետազոտողներին 2022 թվականին COST ասոցիացիային անդամակցելու արդյունքում։ ՀՀ ԳԱԱ-ն մշտապես կարևորում  

է միջազգային համագործակցությունը։ ԳԱԱ-ն մի շարք  միջազգային կազմակերպությունների և ցանցերի անդամ է, ունի համագործակցության բազմաթիվ պայմանագրեր։ ԳԱԱ ինստիտուտներն իրականացնում են ավելի քան 60 միջազգային դրամաշնորհային ծրագրեր։ Ցավոք, COST-ի դեպքում այս հնարավորությունը լիարժեք չի օգտագործվել։ Ես տեղեկացվել եմ, որ Հայաստանը 

COST գործողություններում ներկայացված է ընդամենը 30%-ով։ COST գործողություններում ակտիվ և ընդգրկուն մասնակցությունը հրաշալի հնարավորություն կլիներ եվրոպական և միջազգային գլխավոր խաղացողների հետ կապերի և համագործակցության հաստատման համար՝ որպես արդյունք ունենալով համատեղ հետազոտություններ և միջազգային գիտական համագործակցություն։ Ես  

վստահ եմ, որ գիտության և նորարարության ոլորտում վերջին զարգացումները, հետազոտությունների ֆինանսավորման զգալի աճը, նոր ծրագրերի իրականացումը նպաստում են գիտության միջազգայնացմանը, նոր արդյունքների ստացմանը և հայաստանյան թիմերի՝ եվրոպական ծրագրերում մասնակցությանը։ Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կնպաստի ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը և մեր հետազոտական համայնքի ավելի ակտիվ մասնակցությանը COST գործողություններում», - ասաց Արամ Պապոյանը։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժնի պետ, COST-ի ավագ պաշտոնյաների կոմիտեի անդամ Մարիաննա Սարգսյանը նշեց, որ հետազոտությունների միջազգայնացման գործում մեծ դեր ունեն  «Հորիզոն Եվրոպա» և COST ծրագրերը։ «Այս երկու ծրագրերը եզակի հնարավորություն են ընձեռում մեր հետազոտողներին՝ ներգրավվելու բարձրորակ հետազոտական նախագծերում, զարգացնելու իրենց գաղափարներն ու նախագծերը միջազգային հետազոտական ցանցերում երկխոսության և գիտելիքի փոխանակման միջոցով», - ասաց Մարիաննա Սարգսյանը։

COST ծրագիրը ներկայացրին COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկին և  COST քաղաքականության բաժնի ղեկավար Բարթ Վեյսը։ Ելույթներ ունեցան COST գործողությունների հայաստանյան մասնակիցները՝ ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալլա Ալեքսանյանը,  ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը և Գենետիկական փորձագիտական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի ղեկավար Աննա Հովհաննիսյանը։

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ COST ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Զորան Պոպովսկու, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Արամ Պապոյանի և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի 

ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում քննարկվեցին միջազգային և միջգիտակարգային համագործակցության հեռանկարները։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
16.04․2025թ․


Notices








On June 9–12, 2026, the Scientific Center of Zoology and Hydroecology of the NAS RA and Yerevan State University is organizing the 2nd International Conference with the title "Biodiversity, Conservation and Climate Change (TOWARD COP17)" (YSU, 1 Alek Manukyan Street)

On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 16-17, 2026, the Institute of Arts of NAS RA and "Karin" Scientific Center are organizing a Danceological Conference with the title of "Ethos-Idea-Identity: From Tradition to Modernity" (c. Yerevan)

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
hetq.am
28/04/2026

2022-ից գիտության ֆինանսավորման ծավալները գրեթե եռապատկվել են, որոշ ուղղություններով ներդրումներն աճել են ավելի քան 8 անգամ. ԳԱԱ նախագահ
1lurer.am
28/04/2026

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. ՀՀ վարչապետ
1lurer.am
22/04/2026

Հովհաննես Չեքիջյանին անվարան կարելի է անվանել հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ
aravot.am
This site has been visited
7 749 720

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:38, 29/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am