National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
27/03/2025
Հայ-գերմանական արշավախումբն Արտաշատում պեղել է հնագիտության տեսանկյունից ամենավաղ` 4-րդ դարի առաջին կեսի եկեղեցի. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն ամփոփում է 2024թ․ արդյունքները

Սույն թվականի մարտի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել 2024թ․ իրականացրած պեղումների և հետազոտությունների արդյունքները։

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը նշեց, որ 2024 թվականի ընթացքում պեղվել և ուսումնասիրվել է Հայաստանի 30 հնավայր, որոնք ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ սկսած նախապատմական շրջանից մինչև ուշ միջնադար: 

«Ամենակարևոր արդյունքն արձանագրվել է Արտաշատում։ Հայ-գերմանական արշավախումբը պեղել է եկեղեցի, որը թվագրվում է 4-րդ դարի առաջին կեսով, ինչը Հայաստանում հնագիտորեն փաստագրված ամենավաղ եկեղեցին է», - նշեց Արսեն Բոբոխյանը։

Նա շեշտեց միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ միջազգային ծրագրերի շնորհիվ հնարավոր է մեծ քանակությամբ բնագիտական հետազոտություններ իրականացնել։ «Հիմնականում համագործակցում ենք եվրոպական և ամերիկյան մասնագետների հետ, իսկ վերջին շրջանում ակտիվացել է համագործակցությունը Ճապոնիայի և Չինաստանի հետ», - ասաց Արսեն Բոբոխյանը։

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի, Տոկայի համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Գերմանիայի հնագիտության ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի, Մաքս Պլանկի գեոմարդաբանության ինստիտուտի, Իտալիայի միջերկրյածովյան և Արևելյան հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները ներկայացրին Մասիս բլուրի, Լեռնագոգ-1, Այրում, Դեբեդավան, Արգիշտիխինիլի, Բենիամին հնավայրերի, Ոսկեբլուր վաղբրոնզեդարյան բլուր-բնակատեղիի, Ազատան երկաթեդարյան բնակատեղի, Եղեգիս-1 քարայր-կացարանի, Վերի բերդ ամրոցի, Հին Արտաշատ մայրաքաղաքի, Արուճ գյուղի միջնադարյան դղյակի, Վեդի ամրոցի, Շահումանի վաղ բրոնզեդարյան դամբարանի, Բագրատաշենի, Պտղավան-4, Բագրատաշեն-1 բացօթյա կայանների, Մագելանի քարանձավի, Գնիշիկաձորի, Տիգրանաշենի հնագիտական համալիրների, Գետահովիտ-2 քարայրի, Արգիշթիխինիլի քաղաքի դամբարանադաշտի և գյուղական բնակավայրի, Արտանիշ 9 բնակավայրի, Շամիրամի երկաթեդարյան քաղաքատեղիի և դամբարանադաշտի, Դվին քաղաքատեղիի, Տիկնունի հուշարձանի, Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Մեղրիի Սուրբ Հովհաննես (Անապաստանաց), Լանջանիստի Սպիտակ վանքի, «Տանձի լենչ» վայրում գտնվող Սյունյաց թագավորների արքայական դղյակի պեղումների և հետազոտությունների արդյունքները։

«Այս ծրագրերը կշարունակվեն 2025 թվականին, որոշ հուշարձաններում իրականացվելու են նոր պեղումներ», - նշեց Արսեն Բոբոխյանը։

Աշխատաժողովը կշարունակվի մարտի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (ք․ Երևան, Չարենց 15):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
27.03.2025թ.


Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 496

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:45, 05/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am