National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
News
25/03/2025
Կներկայացվեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի 2024թ․ պեղումների և հետազոտությունների արդյունքները

Սույն թվականի մարտի 26-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք․ Երևան, Մ․ Բաղրամյան պող․, 24, 2-րդ հարկ) տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում կներկայացվեն 2024թ․ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջազգային համատեղ արշավախմբերի իրականացրած պեղումների արդյունքները։ Աշխատաժողովին կարելի է հետևել ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։

Հաշվետու տարվա ընթացքում պեղվել և ուսումնասիրվել է Հայաստանի 30 հնավայր, որոնցից 18-ը՝ միջազգային համատեղ արշավախմբերի ուժերով։ Պեղումներն էականորեն համալրել են Հայաստանի և տարածաշրջանի նյութական և հոգևոր մշակույթի, պատմության ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը:

Տարածաշրջանի մինչ օրս հայտնի ամենահին բնակատեղիի, նոր քարի դարի և պղնձի քարի դարի նորահայտ հնավայրերի, բրոնզ-երկաթի դարերի բնակատեղիների և ամրոցների, Արտաշատ մայրաքաղաքի, Արուճի միջնադարյան դղյակի պեղումների արդյունքների մասին զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի, Տոկայի համալսարանի, Լիոն-2 համալսարանի, Գերմանիայի հնագիտության ինստիտուտի, Հոնկոնգի համալսարանի, Մաքս Պլանկի գեոմարդաբանության ինստիտուտի, Իտալիայի միջերկրյածովյան և Արևելյան հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները։

Աշխատաժողովը կշարունակվի մարտի 27-28-ին՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում (ք․ Երևան, Չարենց 15):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
25․03․2025թ․


Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 496

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:45, 05/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am