National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Lindau Nobel Laureate Meeting
Լինդաուում Նոբելյան մրցանակակիրների հետ 68-րդ հանդիպում

    Արդեն ավանդույթ դարձած Լինդաու քաղաքում տեղի ունեցող Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը նպատակ ունի հնարավորություն տալ երիտասարդ գիտնականներին հանդիպել իրենց ոլորտի հայտնի գիտնականներին, փոխանակել իրենց գիտելիքներն և գաղափարները, ստեղծել նոր գիտական կապեր:ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան  2014թ. սեպտեմբերին ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Խորհրդի և Նոբելյան մրցանակակիրների հանդիպումների Հիմնադրամի հետ, ըստ որի  ՀՀ ԳԱԱ-ն յուրաքանչյուր տարի նեկայացնում է մեկ կամ երկու երիտասարդ գիտնականներ Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը մասնակցելու համար: 

Պատմական ակնարկ:
Գերմանիայի Դաշնության Լինդաու քաղաքում կայանալիք Նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումների մեկնարկը դրվեց 1951թ. երկու գիտնականներ` Ֆրանս Կարլ Հեյնի և Գուստավ Վիլհելմ Պառադի շնորհիվ: Առաջին հանդիպմանը ներկա եղան յոթ Նոբելյան մրցանակակիրներ բժշկության բնագավառից: Այս արտասովոր հանդիպումը մտածված Եվրոպական նախաձեռնություն էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականների հաշտեցման համար: Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպումը դարձավ պարբերական և իրականացվեց ֆիզիոլոգիայի, բժշկության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում: 1953թ. որոշում կայացվեց հնարավորություն տալ ավարտած, գիտությունների թեկնածու և դոկորի կոչում ունեցող երիտասարդ գիտնականներին մասնակցելու հանդիպումներին և քննարկումներին: Առաջին անգամ 2004թ. հանդիպում տեղի ունեցավ տնտեսագետների բնագավառում:

2018թ. հունիսի 24-29-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 68-րդ հանդիպումը ֆիզիոլոգիայի/բժշկության բնագավառի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նախատեսվում է 30 Նոբելյան մրցանակակիր ներկայացուցիչների և 600 երիտասարդ գիտնականների մասնակցություն աշխարհի 80 տարբեր երկրներից: Նշված հանդիպմանը մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ-ի կողմից առաջադրվելու է երկու երիտասարդ գիտնականների  թեկնածություն: Թեկնածուն պետք է լինի մինևչ 35 տարեկան և կարողանա ազատ հաղորդակցվել անգլերեն: 

Միջոցառմանը դիմելու մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: 
http://www.lindau-nobel.org/meeting/
http://www.mediatheque.lindau-nobel.org/videos/33981/academic-partners-film

Միջոցառմանը մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ներկայացնել հայերեն ինքնակենսագրական (CV) և երկու երաշխավորագիր նամակ անգլերեն լեզվով ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի վարչություն (fordep@sci.am): 

Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. հոկտեմբերի 23-ը: 

Previous Meetings

Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 541 240

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:48, 14/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am