National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
18/08/2023
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին։ 

Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep էռուպտիվ աստղի արտահոսքում հայտնաբերված նոր խտացումը, որի կինեմատիկ տարիքը համընկնում է այդ աստղի մոտ դիտված պայծառության շեշտակի աճի ժամանակահատվածի հետ:

Ինչպես նշեց Բյուրականի աստղադիտարանի Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, աստղերի զարգացման վաղ փուլերում դիտվող անկայուն երևույթների հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն

պայծառության ժայթքումային փոփոխություններով, այլև այնպիսի զարմանահրաշ արտահայտություններով, ինչպիսիք են աստղային շիթերը։ 

«Մեր աշխատանքներն ընդգրկում են հետազոտություններ էլեկտրամագնիսական  ալիքների լայն սանդղակում և իրականացվել են աշխարհի խոշորագույն դիտակներով, օգտագործվել են առկա բոլոր աստղագիտական շտեմարանները։ Ամենաարժեքավորն այն է, որ խոշորագույն դիտակներով ուսումնասիրվել են օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի դասի դիտակով։ Այդ դիտակով հայտնաբերվել են ոչ միայն գերձայնային արտահոսքեր երիտասարդ աստղերից, այլ նաև աստղառաջացման նոր տիրույթներ, ինչպիսին են Mon R1 և Mon R2 աստղասփյուռները, որտեղ աստղառաջացումը շարունակվում է մինչ այժմ։ Հայտնաբերված աստղային շիթերի մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանցում դիտվող խտացումներն առաջանում են էպիզոդիկ արտանետումների հետևանքով, ոչ թե հետևանք են նրանցում ընթացող անկյունությունների»,- ասաց Տիգրան Մաղաքյանը։ Ըստ նրա՝ աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթները բնական լաբորատորիաներ են էլեկտրամագնիսական, հիդրոդինամիկական ուսումնասիրությունների համար։

Հետազոտություններն իրականացվել են «Էքստրեմալ բռնկումային ակտիվությամբ երիտասարդ օբյեկտներ» 21T-1C031 թեմատիկ ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթների ֆիզիկական բնույթի բացահայտումը։ Ծրագրի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտական խումբը համագործակցել է Ռուսաստանի Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Հավայան կղզիների համալսարանների և այլ գիտական հաստատությունների հետ։

Հետազոտությունների արդյունքները տպագրվել են «Astronomy & Astrophysics» և «Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS)» ամսագրերում, պարբերաբար ներկայացվել են միջազգային գիտաժողովներում և արժանացել բարձր գնահատականների։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18․08․2023թ․


Notices
Publications in Press
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
This site has been visited
8 305 018

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:01, 18/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am