National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
31/05/2023
ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում մշակվում է Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի գնահատման և կառավարման մեթոդաբանություն

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատողները մշակում են մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար: Ստեղծվող մեթոդաբանությունը պետք է համահունչ լինի Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին: Մշակվող գործիքը թույլ կտա արձագանքել Հայաստանի տարբեր ջրաբանական տարածքների, գետերի էկոլոգիական վիճակի փոփոխություններին: 

«Աղստև գետի ջրավազանի սննդային շղթայի հիմնական բաղադրիչների հետազոտության արդյունքում գրանցվել է ձկների 13, մամուռների 5, ջրիմուռների 3 տեսակ: Բացահայտվել են Աղստև գետի և նրա Գետիկ ու Հաղարծին վտակների համար միօրիկների (Ephemeroptera), գարունիկների (Plecoptera) և երկթևանիների (Diptera) նոր տեսակներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Դալլաքյանը: 

Գիտական խումբը հստակեցրել է Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին համապատասխան մի շարք ջրակենսաբանական, ջրաքիմիական և ջրաձևաբանական ցուցանիշներ: Հետազոտության արդյունքներն ամփոփվել են հեղինակավոր «Environmental Monitoring and Assessment (Q2)» ամսագրում տպագրված հոդվածում (Asatryan V., Dallakyan M. (2021). Principles to develop a simplified multimetric index for the assessment of the ecological status of Armenian rivers on example of the Arpa River system. Environmental Monitoring and Assessment 193, 195. IF: 2,513 (2020); DOI: 10.1007/s10661-021-08994-3): Զուգահեռաբար հիմնվել և պարբերաբար լրացվում է ուսումնասիրվող գետավազանների Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) տվյալների շտեմարանը, որը թույլ է տալիս կատարել ստացված արդյունքների տարածական վերլուծություններ և քարտեզագրում: Արդյունքում մշակվել են ԵՄ տիեզերական «Copernicus» ծրագրի շրջանակներում թողարկված «Sentinel-2» արբանյակի նորագույն լուսանկարները և ստացվել են Աղստև և Հրազդան գետավազանների 10մ լուծաչափի հողօգտագործման և հողածածկույթի (LULC) քարտեզները։ 

Բացահայտվել են Հրազդան և Աղստև գետերի ավազանների հնարավոր բոլոր էտալոնային տարածքները, ինչի արդյունքում «Ecosystem Transformation» միջազգային գրախոսվող հանդեսում լույս է տեսել ևս մեկ աշխատանք (Dallakyan M., Asatryan V. (2021). Studying macrozoobenthos community and assessing the ecological status of the Tandzut River for improving hydrobiological monitoring system in Armenia. Ecosystem Transformation 4 (4), 1–8. https://doi.org/10.23859/estr-210522): 

Ջրակենսաբանական հետազոտությունների արդյունքում մոտ 500 կենդանի ուղարկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ԴՆԹ-շտրիխկոդավորման և կենսաբազմազանության ցուցանիշների հստակեցման, որի ֆինանսավորումն իրականացվել է CaBOL միջազգային ծրագրի շրջանակներում: 

Գիտական խումբը ղեկավարում է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարինե Դալլաքյանը։ Խմբի անդամներն են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Վարդան Ասատրյանը, ավագ գիտաշխատողներ Տիգրան Վարդանյանը և Հերմինե Եփրեմյանը և կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Բոշյանը։

Հետազոտություններն իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված «Հայաստանի ջրավազանային կառավարման տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման մեթոդաբանության մշակում» թեմայով գիտական ծրագրի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
31.05.2023թ․


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 115 035

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:00, 04/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am